ԱՄՆ-ում մարզական իրերի աճուրդում նոր ռեկորդ է սահմանվել: New York Yankees բեյսբոլի ակումբի մարզաշապիկը, որը կրել է հայտնի ամերիկացի բեյսբոլիստ Բեյբ Ռուտը 1895-1948 թվականներին, վաճառվել է 4 միլիոն 415 հազար դոլարով:
Ինչպես տեղեկացնում է աճուրդը կազմակերպած SCP Auctions ընկերությունը, աճուրդ-վաճառքը սկսվել էր դեռևս ապրիլին և ավարտվել է կիրակի: Մինչ օրս մարզաշապիկը գտնվել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում՝ մարզիկի տուն –թանգարանում:
Նախկին ռեկորդը պատկանել է 2010 թվականին 4 մլն 338 հազարով վաճառված բասկետբոլի խաղի կանոնագրքին, որը գրվել էր 1891 թվականին այդ մարզաձևի ստեղծող Ջեյմս Նեյսմիթի կողմից: