«Եվրո -2012»-ի ընտրական փուլի B խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը մարտի 26-ին կհանդիպի խմբի առաջատար Ռուսաստանի հավաքականի հետ, որին զիջում է ընդամենը երկու միավորով և հաղթելու դեպքում զգալիորեն կմեծացնի «Եվրո -2012»-ի եզրափայիչ փուլին մասնակցելու հնարավորությունները:
«Առաջին լրատվական»-ին լուրեր են հասել այն մասին, որ մարտի 26-ին Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանի իշխանություններին տնտեսական բնույթի բավական հրապուրիչ գործարք է առաջարկել, որի դիմաց Հայաստանի հավաքականից պահանջվում է զիջել խաղը ՌԴ հավաքականին: