The Guardian-ն ու Telegraph-ը հայտնում են, որ «Լիվերպուլ»-ը վերջապես կարողացավ համաձայնության գալ «Նյուքասլ»-ի հետ Էնդի Քերոլի տեղափոխության հարցում: Ռեկորդային տրանսֆերի արժեքը 35 մլն. ֆունտ է:
Այս տրանսֆերն արդեն անգլիական մարզական մամուլի առաջին էջերում է: Շատերը կարծիք են հայտնում, որ «Լիվերպուլ»-ի այս ձեռքբերումը նշանակում է, որ «կարմիրներ»-ը շուտով կվաճառեն Տորեսին: