Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Եզդի Ասյան դիմադրել է Արթուր Բաղդասարյանին, որ մեքենայից փախնի

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 17-ի դատավճռով 1 տարվա ազատազրկման է դատապարտել Արթուր Բաղդասարյանին դիմադրություն ցույց տված Ասյա Շարոյանին և անմիջապես դատարանից նրան կալանքի վերցնելու հանձնարարական տվել:

Քրեական գործից երևում է, որ ազգությամբ եզդի, 6-ամյա կրթությամբ, արդեն 29-ամյա Ասյա Վազիրի Շարոյանը հակում ունի քրեական օրենսգրքերի հոդվածների հանդեպ. դեռևս 2001-ին, 18 տարեկանում Ասյան հասցրել է նախկին օրենսգրքի 105-րդ հոդվածով դատվել. ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Իսկ այժմ, գործող քրեական օրենսգրքով նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու՝ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար:

Հիմա տեսնենք, թե ինչ է արել Արթուր Բաղդասարյանը, որ Ասյան էլ նրան դիմադրել է: Միանգամից ասենք, որ չնայած Ասյան Երևանի Շենգավիթ համայնքի «հայտնի»՝ Չեխովի փողոցի վրա գտնվող շենքերից մեկի նկուղում է ապրում և հաշվառված, բայց մարմնավաճառությամբ չի զբաղվում, այլ ինչ-որ մասնավոր գործերով: Ու մի օր էլ՝ այս տարվա մարտի 8-ին, որոշել է մտերիմների հետ զվարճանալ. հայտնի չէ՝ ինքն է փող «կպցրել», թե մտերիմներ Վիոլետա Գևորգյանը, Գևորգ Արզումանյանը կամ Հովսեփ Մարտիրոսյանը, բայց նշյալ օրը գնացել են քեֆի: Խմել են, ու տրամադրություններն այնքան լավ է եղել, Ասյան էլ այնքան կանացի է զգացել իրեն ու ամենակարող, որ գիշերվա ժամը 23.30-ի սահմաններում նրանց պահվածքն արժանացել է իրավապահների ուշադրությանը: Երևանի հենց կենտրոնում` Մ. Խորենացու փողոցում, Շիրակ հյուրանոցի մոտակայքում, չորս մտերիմներով վիճել ու հայհոյել են Էդգար Մարտիրոսյանին և Գևորգ Թոքմաջյանին: Վերջիններս նրանց հետ աշխատել են գլուխ չդնել և խնդրել են նույն տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ Կենտրոնականի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ Արթուր Բաղդասարյանին, ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկաններ Սամվել Այվազյանին և պարեկային «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` ոստիկան Էդգար Առաքելյանին կարգի հրավիրել հարբած կնոջը ու նրա մտերիմներին. դե նրանք էլ հասարակական կարգը խախտելու կասկածանքով փորձել են Ասյա Շարոյանին և մյուսներին բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Բոլորը ենթարկվել են ոստիկանների պահանջներին, բացի Ասյայից. վերջինս ցավագին է ընդունել բերման ենթարկվելու փաստը, և նախորդ երկու անձանց՝ Էդգարին ու Գևորգին, մոռացել է ու, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, պտտվել ու հայհոյանքների տեղատարափը թափել է ոստիկանների գլխին, ոչ վտանգավոր բռնություն գործադրել նրանց նկատմամբ, հրել, քաշքշել է հագուստներից: Ֆիզիկապես առողջ Ասյան այնքան լավ է դիմադրել, որ օգնական ուժեր են կանչել նրան ու նրա մտերիմներին ոստիկանություն տանելու համար: Եվ միայն օգնության եկած ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների միջամտությամբ են նրան կարողացել նստեցնել պարեկային ավտոմեքենան և ուղևորվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ճանապարհին՝ Գր. Լուսավորչի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկ չհասած, Ասյա Շարոյանը մեքենայում շարունակել է իրեն ամենազոր զգալ, քաշքշել ոստիկաններին, նույնիսկ փորձել է մեքենայից դուրս թռչել հենց ընթացքի ժամանակ: Իսկ երբ կողքին նստած Արթուր Բաղդասարյանը խոչընդոտել է Ասյայի ինքնավնասման փորձը, վերջինս հարձակվել է Ա. Բաղդասարյանի վրա և ապտակել նրան՝ թեթև վնասվածք հասցնելով ստորակնակապճային շրջանում:

Իսկ ահա դատարանում, արդեն «օյաղացած» և ամբաստանյալի կարգավիճակով Ասյան հասկացել է, որ սխալ բան է արել, ընդունել է մեղքը և մինչև դատաքննությունն սկսելը միջնորդել է արագացված կարգով դատաքննություն անել: Դատարանն այն բավարարել է և պատիժ նշանակելիս հաշվի առել այն մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Որպես պատիժը մեղմացնող հանգամանք` դատարանը հաշվի է առել, որ Ասյան համաձայնել է մեղադրանքի հետ, զղջացել կատարածի համար և խնամքին ունի 3 անձ: Իսկ որպես պատիժը ծանրացնող հանգամանք` դատարանը հաշվի է առել, որ նա հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ: Բացի դա, հայտնի չէ՝ ով, բայց դատարանում Ասյային դրական բնութագրող է եղել, ինչը ևս դատարանը հաշվի է առել, ինչպես նաև այն, որ Ասյան նախկինում էլ է կատարել է դիտավորյալ հանցագործություն: Այդուհանդերձ, դատարանը Ասյա Շարոյանին դատապարտել է 1 տարվա ազատազրկման՝ քր. օրի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հ.Գ. Ի դեպ, Ասյա՛, դու համարյա «քաղբանտարկյալ» ես, որովհետև այս հոդվածով շատ ու շատ ընդդիմադիրներ դատապարտվեցին իշխանությանը դիմադրություն ցույց տալու համար՝ իմ կարծիքով՝ անկախ նրանից հանցանքն ապացուցվեց, թե ոչ… Իմիջիայլոց մի անեկդոտ ասեմ՝ հիշի. ասում են՝ եթե համազգեստով կամ վկայականով ներկայացած ոստիկանը նույնիսկ բռնաբարում է՝ պետք է ենթարկվես, որովհետև ոստիկանին դատելուց բացի, տուժողին էլ են դատում՝ իշխանությանը դիմադրություն ցույց տալու համար… Այնպես որ, Ասյա Վազիրի Շարոյան, վազի «Աբովյան» ՔԿՀ ու շառ-մառ չանես…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում