Նիդերլանդների դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գևորգ Խաչիկյանը (14-0-0, 4 КО) նվաճեց IBO վարկածով երիտասրադների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Չեմպիոնական գոտու համար Խաչիկյանը պայքարեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալաուդին Մուրթազալիևի հետ: 10 ռաունդ տևած մենամարտի ավարտին բոլոր երեք մրցավարները առավելություն տվեցին հայազգի բռնցքամարտիկին: