Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Հայ սահմանապահների սպանության գործը՝ Էրեբունի-ՌԴ-Էրեբունի «երթուղով»

ՌԴ քաղաքացի երկու հայ սահմանապահների սպանության գործի դատաքննությունը շարունակվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ երկրորդ դատավորի՝ Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ:

Առաջին դատավորը՝ Արտուշ Գաբրիելյանը գլուխը պրծացրել էր այս գործից՝ հերթական արձակուրդի մեկնելու պատճառաբանությամբ: Սա հերթական տարօրինակ փոփոխությունն էր այս գործի հետ կապված: Այն բացահայտման մի տեսակ խուճուճ, ոչ այնքան հասկանալի ճանապարհներ անցավ, բայց մինչ դրանց անցնելը՝ հիշեցնենք գործի հանգամանքները:

2010-ի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 17.00-ին, Գյումրիում տեղակայված ՌԴ մի զորամասից ոստիկանության Էրեբունու բաժնում գրություն էր ստացվել, որ ժամը 09.39-ին ՌԴ սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում հայտնաբերվել են նույն զորամասի պայմանագրային զինծառայողներ, ՌԴ քաղաքացիներ, 1983թ. ծնված Արմեն Զախարյանի և 1971թ. ծնված Արթուր Ենոքյանի դիակները` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Դեպքի առթիվ ՌԴ դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով (երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանությունը): Նկատի ունենալով, որ հանցագործությունը կատարվել էր Հայաստանի տարածքում, իսկ հանցագործություն կատարած անձը՝ Միխայիլ Բաշչկովը Հայաստանի քաղաքացի է, ՌԴ դատախազությունը քրեական գործն ուղարկել էր Հայաստանի դատախազություն, որով նախաքննության հետագա կատարումը ՀՀ գլխավոր դատախազի` 2010թ. նոյեմբերի 4-ի ցուցումով հանձնարարվել է Հայաստանի ԱԱԾ քննչական վարչությանը:

Իսկ թե ինչու էր Բաշչկովը սպանել երկու ծառայակիցներին՝ նախաքննությունն այսպիսի պատկեր էր պարզել. Երևանի բնակիչ Միխայիլ Բաշչկովը 2009թ. նոյեմբեր ամսին «Յունիբանկ» ՓԲԸ-ից 6.000.000 դրամի չափով վարկ էր վերցրել` որպես գրավ թողնելով իր բնակարանը: Այլ պարտքեր ևս ունենալով, ինչպես նաև բանկային տոկոսները մարելու համար` 2010թ. գարնանը իր բանակային ընկերոջից` ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության թիվ N զորամասի ենթասպա Ա. Զախարյանից վերցրել էր 20.000 ՌԴ ռուբլի պարտք, որի մի մասը որոշ ժամանակ անց վերադարձրել էր` պարտք մնալով 150.000 դրամ: Չկարողանալով վերադարձնել պարտք-գումարը և այդ առիթով վիճելով Ա. Զախարյանի հետ` Մ. Բաշչկովը պլանավորել էր վերջինիս շահադիտական դրդումներով սպանությունը: Նախօրոք իմանալով, որ Ա. Զախարյանը 2010թ. հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ծառայություն է իրականացնելու Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում տեղակայված Հայաստանում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության թիվ N զորամասի ռադիոկենտրոնում, հոկտեմբերի 23-ին` ժամը 00:30-ից մինչև 00:49 ընկած ժամանակահատվածում, հաղթահարելով ռազմական օբյեկտի ինժեներատեխնիկական արգելքները, ներխուժել էր զորամասի տարածք, մուտք գործել ռադիոկենտրոնի շենք և մտնելով ննջասենյակ` հարձակվել էր Ա. Զախարյանի վրա և ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ հասցնելով Արմեն Զախարյանի մարմնի տարբեր մասերին` սպանել էր նրան: Այնուհետև նույն գործիքով սպանել էր նաև սենյակում հանգստացող և այդ պահին ընկերոջն օգնության հասած ենթասպա Արթուր Ենոքյանին:

Իհարկե, սկզբնական շրջանում վարկածներ շրջանառվեցին, որ սպանությունը կարող է կատարված լինել խանդի, դավաճանության հողի վրա, սակայն հետո այդ խոսակցությունները մարեցին: Ավելի ուշ, Միխայիլ Բաշչկովին մեղադրանք առաջադրվեց բնականաբար արդեն ՀՀ քր.օր.-ի համապատասխան՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց շահադիտական դրդումներով սպանությունը):

Ինչ վերաբերում է այս գործի տարօրինակություններին, ապա արձանագրենք մի քանի հանգամանք. նախ՝ ոստիկանության տարածած տեղեկության մեջ նշվում էր, որ ՌԴ սահմանապահ վարչության՝ Գյումրիում տեղակայված զորամասում է դեպքը եղել, բայց չգիտես ինչու՝ այնտեղից տեղի ունեցածի մասին հայտնել էին ոչ թե Գյումրիի ոստիկանությանը, այլ՝ Էրեբունու: Սակայն գործի նախնական քննությունը սկսել էր ՌԴ դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժինը, քանի որ տուժող հայերը ՌԴ քաղաքացիներ էին: Սովորաբար եթե Հայաստանի տարածքում տեղակայված ՌԴ զորամասում կատարված ինչ-որ խնդրի շուրջ դատական գործընթացի անհրաժեշտություն է առաջանում, այդ գործերը քննվում են Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գործող ՌԴ-ի զինվորական դատարանում, որը միաժամանակ սպասարկում է նաև Անդրկովկասում գտնվող ռուսական զորամասերում առկա դատական վեճերը: Սակայն այս դեպքում դա չեն արել և ամբաստանյալի՝ ՀՀ քաղաքացի լինելու և դեպքը Հայաստանի տարածքում կատարվելու պատճառաբանությամբ ուղարկել են այստեղ քննելու: Գլխավոր դատախազի ցուցումով էլ ԱԱԾ քննչական վարչությունն է զբաղվել դրանով, որը Կենտրոնի վարչական տարածքում է և ոչ մի կերպ չի տեղավորվում Էրեբունու վարչական շրջանի ընդդատության շրջանակներում: Դրան հավելենք, որ տուժողները ՌԴ բնակիչներ են եղել, իսկ ամբաստանյալը հաշվառված է եղել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: Թե ինչու էր քրեական գործի բացահայտումը սկսվել Էրեբունու ոստիկանությունից, անցել ՌԴ իրավասության տակ, իսկ հետո ՀՀ իրավապահներին, դատաքննությունն էլ հանձնարարվել կրկին Էրեբունու համայնքի դատարանին՝ անհասկանալի է:

Այս հարցի պատասխանը, կարծես թե, փորձել էր տալ, ավելի ճիշտ՝ շտկել ՀՀ գլխավոր դատախազությունը. գործը դատարան ուղարկելու վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ (գուցե թյուրիմացաբար) որպես դեպքի վայր Գյումրիի փոխարեն նշել էր «Նուբարաշենի վարչական տարածք»: Հիմա էլ դատավորների փոփոխություն… Ի դեպ, երեկ փորձեցինք նշյալ հարցերի և մայիսի 17-ին կայացած դատաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկություններ ստանալ ամբաստանյալի պաշտպաններից, սակայն նրանց հեռախոսահամարները կամ փոխված էին, կամ պատասխանող չկար: Ամեն դեպքում նկատենք, որ եթե ընդդատության խախտմամբ որևէ գործ է լսվում դրա համար ոչ իրավասու դատարանում, ապա դատաքննությամբ կայացված ակտը հավասար է 0-ի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում