Այս շաբաթ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնական այցով մեկնելու է Գերմանիա:
Վրաստանի արտգործնախարարության տարածած տեղեկության համաձայն, նա մասնակցելու է անվտանգության մյունխենյան ամենամյա համաժողովին,- տեղեկացնում է GHN գործակալությունը:
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Սաակաշվիլին Մյունխենում մասնակցելու է մի շարք երկկողմ հանդիպումների:
Հայտնի է, որ համաժողովի աշխատանքներն այս տարի տևելու են փետրվարի 4-ից 7-ը: