Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Սկսվում է Ռուստամ Գասպարյանի դեմ մահափորձի երկրորդ դատավարությունը

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում դեպքից 6 տարի անց սկսվում է ԱԺ ԲՀԿ-ամետ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի դեմ կատարված մահափորձի գործով երկրորդ անձի դատավարությունը: Խոսքը Ռաֆայել Աշոտի Շահվերդյանի մասին է, որը մեղադրվում է հանցագործությունը պարտակելու մեջ:

Հիշեցնենք, որ 2006թ. ապրիլի 1-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Ռ. Գասպարյանն իր անձնական օգտագործման սև «Համմեր-2» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել էր Արմավիրի քաղաքային կադաստրի շենքի հարևանությամբ և մտել Հանրապետության փողոցում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արմավիրի տարածքային գրասենյակ: Որոշ ժամանակ անց դուրս էր եկել այնտեղից, տեսել Արմավիրի նախկին քաղաքապետ Նորայր Մնոյանին, մի պահ զրուցելուց հետո շարժվել էր դեպի իր ավտոմեքենան: Նստելու պահին հակառակ մայթին կայանված «ՎԱԶ-2174» մակնիշի, սպիտակ գույնի ավտոմեքենայից անհայտ անձը ինքնաձիգով մի ամբողջ պահունակ դատարկել էր Ռուստամ Գասպարյանի ուղղությամբ` մի քանի հրազենային վիրավորումներ հասցնելով նրա ձեռքի և ոտքերի շրջանում: Երբ մարդասպանը փորձել էր մոտենալ` համոզվելու` պատգամավորը մահացել է, թե ոչ և, ամենայն հավանականությամբ, ստուգիչ կրակոց արձակելու, պատգամավորին օգնության էր հասել վերջինիս ընկեր Էդիկ Սարգսյանը և ատրճանակի կրակոցներով կանխել էր նրա գործողությունները: Ռ. Գասպարյանի նկատմամբ մահափորձ իրականացնողը նույն սպիտակ գույնի ավտոմեքենայով դիմել էր փախուստի: Դեպքի վայրում հայտնաբերվել էին 28 հատ 5,45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, իսկ 200 մ հեռավորության վրա` «ՎԱԶ-2174» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել և առգրավվել էին ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտով: Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել էր քրգործ` հանրորեն վտանգավոր եղանակով կատարված մահափորձի և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու հիմքով: Ավելի ուշ պարզվել էր, որ մահափորձ կատարողը օրեր անց իրավապահներին կամավոր ներկայացած Արմավիրի բնակիչ Սամսոն Պողոսյանն է` ԱԺ մեկ այլ պատգամավոր (ՀՀԿ-ից) Նահապետ Գևորգյանի որդու ընկերը: Դեռևս այն ժամանակ խոսակցություններ կային, որ վերջինս հանցանքի վայրից փախել էր՝ փոխելով 3 տարբեր ավտոմեքենաներ, և այդ երթուղին անցել էր գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող շոգեբաղնիքի մոտով: Սամսոնին այնտեղից մեկ այլ ավտոմեքենայով հասցրել էին Փարաքարի ՊԱՏ հսկիչ կետի հարևանությամբ սպասող մեկ այլ մեքենայի մոտ:

Ի դեպ, Սամսոն Պողոսյանը պատգամավոր Ռուստամ Գասպարյանի դեմ մահափորձ կատարելու համար, ավելի վաղ դատապարտվել էր 8,5 տարվա ազատազրկման և ընտրություններից առաջ էր վաղաժամկետ ազատվել բանտից:

Ինչ վերաբերում է մեկնարկող երկրորդ դատավարությամբ որպես մեղադրյալ ներգրավված 30-ամյա Ռաֆայել Շահվերդյանին, ապա ըստ քրեական գործի նյութերի՝ նա Սամսոն Պողոսյանի ընկերն է: Վերջինս դեպքի օրը հենց նրան՝ իր հարևան և ընկեր Ռաֆայել Շահվերդյանին է խնդրել մեքենան վարել և իրեն տեղափոխել ինչ-որ տեղ, սակայն ստույգ տեղը չի նշել: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամսոն Պողոսյանը նստել է ավտոմեքենայի հետևի ձախ նստատեղին: Հասնելով Արմավիրի Հանրապետության փողոցի թիվ 6 շենքի դիմացի հատված` Սամսոնի պահանջով կագնեցնելու համար դանդաղեցրել է ավտոմեքենայի ընթացքը, և այդ պահին Սամսոն Պողոսյանը ավտոմեքենայի մեջ թաքցրած ինքնաձիգ հրազենով կրակահերթ է արձակել նշված շենքի դիմաց ճանապարհի վրա կանգնած «Համմեր» մակնիշի 02 ՕՍ 444 պետհամարանիշի ավտոմեքենայի մեջ նստած Ռուստամ Գասպարյանի վրա, վերջինիս սպանելու դիտավորությամբ, որը, սակայն, հանցավորի կամքից անկախ հանգամանքներով չի մահացել: Իսկ Ռաֆայել Շահվերդյանը առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի` Սամսոն Պողոսյանի և հանցագործության գործիքի` ինքնաձիգի նախապես չխոստացված պարտակմամբ, արագ վարելով ավտոմեքենան Սամսոն Պողոսյանին դեպքի վայրից հեռացրել է և փախուստի դիմելու հնարավորություն տվել:

Ի դեպ, Ռաֆայել Շահվերդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված անձնական երաշխավորությունը, իսկ թե ով է այդ երաշխավորն ու շահագրգռված անձը՝ այս պահի դրությամբ չենք կարող ասել: Փոխարենը կարող ենք հայտնել, որ գործում Ռուստամ Գասպարյանից բացի, որպես տուժող է ներգրավված նաև նրա ընկեր, Ջանֆիդա գյուղի բնակիչ Էդիկ Սարգսյանը, որն օգնության է հասել և կանխել Սամսոն Պողոսյանի հետագա գործողությունները:

Նշենք նաև, որ ի տարբերություն Սամսոն Պողոսյանին առաջադրված մեղադրանքների՝ Ռաֆայել Շահվերդյանին առաջադրվածի սանկցիան անհամեմատ ավելի մեղմ պատիժ է սահմանում՝ տուգանք 300.000-ից 500.000-ի չափով, կամ կալանք 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Բայց արդյոք Ռաֆայելը չիմանալո՞վ է Սամսոնին տարել դեպքի վայր, եթե հաշվի առնենք, որ ինքնաձիգը՝ ամբողջապես լիցքավորված երկու պահունակներով, փոքրիկ բան չէ, որ մեքենայի մեջ տեղավորելիս, «թաքցնելիս» չերևա: Բացի դա, ինչո՞ւ են Ռաֆայել Շահվերդյանի նկատմամբ խափանման միջոցը անձնական երաշխավորությունն ընտրել, եթե նա 6 տարի խուսափել է քրեական պատասխանատվությունից. կարելի է եզրակացնել, որ իրավապահները նրա տեղն իմացել են, բայց ոչինչ չեն ձեռնարկել, որովհետև հովանավորող է ունեցել, իսկ Սամսոնի հերոսություններից հետո քաղաքա-իրավական որոշում է կայացվել՝ Ռաֆայելին էլ ենթարկել քրեական պատասխանատվության՝ Ռուստամ Գասպարյանի «խաթրն» առնելու համար: Բայց արդյոք նրա «խաթրը» կառնե՞ն… Արդյոք թեթև մեղադրանք առաջադրելը հովանավորություն և նոր հանցագործության նախադրյալ չէ՞…

Հ.Գ. Նկատենք, որ Ս. Պողոսյանի անունը, վաղաժամկետ ազատվելուց հետո, նախընտրական շրջանում՝ ընդամենը մեկ ամիս առաջ, կրկին հայտնվեց մամուլում. ըստ այդմ՝ ապրիլի 6-ի առավոտյան, ժամը 7-ի սահմաններում, ականատեսների վկայությամբ, Սամսոն Պողոսյանը և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին իր տնից դուրս էին հրավիրել թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանին և նրա հետ վեճի բռնվել: Տեղի էր ունեցել ծեծկռտուք, վեճ, ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների՝ նույնիսկ կրակոցներ էին հնչել և տուժողներ էին եղել: Արդյունքում Մերուժան Մխոյանը հրաժարվեց ընտրապայքարից, իսկ Սամսոն Պողոսյանին այս անգամ մեղադրյալի կարգավիճակ չտվեցին, թեև նրա անունը շրջանառվեց նաև Քաղաքաշինության նախարարության Արմավիրի տեսչության պետ Արայիկ Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու առնչությամբ, որը մասնակցում էր ԲՀԿ քարոզարշավին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում