Thursday, 30 03 2023
12:20
Լևոն Արոնյան, Էրիկ Իսրայելյան․․․ Մեդալների հակառակ կողմը
Ինչո՞ւ չհաղթեցինք Կիպրոսին․ Անկեղծ խոսելու ժամանակն է․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
21:20
Հայաստանի հավաքականը չհաղթեց Կիպրոսին
Ալեքսանդր Պետրակովի օրակարգը․ Նոր անուններ Կիպրոսի դեմ խաղում․․․
10:30
Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային խաղի ժամանակ Արցախն ապաշրջափակելու կոչով պաստառ է հայտնվել
10:19
Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը» գրությամբ պաստառը` Շվեդիա-Ադրբեջան հանդիպմանը
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով
15:18
Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր՝ այնտեղից մենամարտելու, հիշեք իմ անունը․ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան
5 ֆուտբոլիստներ լքել են Հայաստանի հավաքականի ճամբարը
Պետրակովի հրատապ որոշումը․ Ինչ տեղի ունեցավ 28-րդ րոպեին
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
Հայաստան-Թուրքիա`1:2. Պարտություն` ծափահարությունների ներքո
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղում
Ռևանշի խաղը․ Թուրքիային հաղթելու գլխավոր նախապայմանը
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Ընդդեմ 300 միլիոնանոց Թուրքիայի․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Թուրքիայի դեմ խաղը պատմական չէ․ Քաղաքական մետաստազների վտանգը․․․
Խնդիրներ հավաքականի թիկունքում․ Պետրակովը ռիսկի կդիմի՞
Նաիր Տիկնիզյանն առաջինն է․ Նոր շունչ Հայաստանի հավաքականում
18:06
Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին. գործարկվել է VAR համակարգը
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը

Ի՞նչ էր մտածում ՀՖՖ-ն, երբ պայմանավորվում էր ԵՄԵՆ-ի հետ

Եկել է ժամանակը, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը արդեն պիտի լուրջ խնդիրներ դնի իր առջեւ եւ լուծի: Արդեն տեղեկացրել ենք, որ մեր հավաքականը հաջորդ երկու հանդիպումում պետք մրցի Ռուսաստանի նման ուժեղ հակառակորդի հետ, իսկ նոյեմբերի 17-ին կայանալիք նախապատրաստական ընկերական հանդիպումներին մեր հավաքականին բաժին է ընկնում ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 120-րդ հորիզոնականում գտնվող ԵՄԵՆ-ի հավաքականը: Բնականաբար, հարց է առաջանում. ինչո՞ւ մեր ֆուտբոլի ֆեդերացիան ավելի ուժեղ հավաքականի ֆեդերացիայի հետ չի պայմանավորվել , որպեսզի մեր հավաքականը իսկակապես կարողանա նախապատրաստվել: Ասենք ավելին ` Հայաստանը իր խաղով արդեն հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ Եվրոպական ուժեղ հավաքակնների մոտ, եւ ըստ այդմ, շատերը կցանկանային ընկերական հանդիպումներ անցկացնել մեր հավաքականի հետ: Իհարկե, ԵՄԵՆ-ի նման թույլ հավաքականը մեզ համար իդեալական հակառակորդ կլիներ ասենք` Անդորրայի հետ խաղից առաջ: Բայց ոչ արդեն հետո: Հետեւաբար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաում չպետք է մոռանան, որ Հայաստանի հավաքականը իր հաջորդ հանդիպումը պիտի անցկացնի ռուսների հետ , որովհետեւ 4-0 ջախջախիչ հաշվով Անդորրայի հետ խաղը վաղուց է ավարտվել: Հետ նայելու փոխարեն՝ ժամանակն է առաջ նայելու: ԵՄԵՆ-ի նման հավաքականի նկատմամբ մեր ընտրանին կարող է հեշտությամբ հաղթանակի հասնել, բայց այդ հաղթանակը մեր տղաներին ոչինչ չի տա: Սովորաբար եվրոպական նորմալ ֆեդերացիաները այլ կերպ են նայում այսպիսի հարցերին: Իսկ ահա մեր ֆեդերացիայի համար, ինչպես երեւում է, կարեւորը «հաղթանակն» է, կամ էլ գուցե նրանց համար Ռուսաստանի հավաքականի եւ ԵՄԵն-ի հավաքականի միջեւ ոչ մի տարբերություն չկա՞: Նույն Ռուսաստանի հավաքականը մեր ընտրանու հետ խաղից առաջ՝ նոյեմբերի 17-ին, կհանդիպի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր` Ուրուգվայի հավաքականի հետ: Համեմատության համար նշենք, որ մեր ընտրանու խաղաոճը ինչ- որ տեղ նման է Ուրուգվայի հավաքականի խաղաոճին: Սակայն ամենամեծ ցանկության պարագայում անգամ դժվար թե ինչ-որ մեկը կարողանա նմանություններ գտնել Ռուսատանի ու ԵՄԵն-ի հավաքականների միջեւ: Եթե Հայաստանի հավաքականը զիջի ռուսներին, ապա այդ պարտության մեջ ամենամեծ մեղավորը կլինի մեր ֆուտբոլի ֆեդերացիան: Կստացվի, որ մեր ֆեդերացիայի չինովնիկների սխալ որոշումների պատճառով կարող են տուժել մեր ֆուտբոլիստներն ու հասարակ մարզասերները, որոնք հույսեր են կապում մարտ ամսին կայանալիք հանդիպումների հետ: Իսկ այս որոշումից կարելի է եզրակացություն անել, որ երեւի ֆուտբոլի միջազգային ֆեդերացիաները ուղղակի լուրջ չեն վերաբերում մեր ֆեդերացիային, որովհետեւ այսպիսի որոշումը պարզապես ծիծաղելի է: Ամեն դեպքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, այսպիսի հարցերին պետք է ավելի լուրջ մոտենա, հակառակ դեպքում Հայաստանի հավաքականը միանգամից կկորցնի ձեռք բերածը: Իսկ այդ դեպքում հարց է առաջանում` մեր ինչի՞ն է պետք այսպիսի ֆեդերացիան, որը անգամ նման պարզունակ հարցերում է թերանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում