Thursday, 25 04 2024
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Էմմա տատին «սարքել է» Աննա Խաչատրյանի գլխին, նա էլ՝ հոր գլխին

78 տարեկան, ծնունդով Լենինականից, բարձրագույն կրթությամբ, չամուսնացած Էմմա Վ. Մխիթարյանը, որը նախկինում ոչ դատվել է, ոչ էլ իրավապահների հաշվառման ցուցակներում հայտնվելով արատավորվել, հիմա չի աշխատում, բայց «աղայի» պես ապրում է Երևանի Այգեձոր փողոցում գտնվող շենքերից մեկում, երկու օր ձերբակալված է եղել:

Դա էլ երևի նրանից, որ չամուսնանալուց ու պարապ մնալուց՝ Էմմա տատին խելքը պարապ բաներով է լցրել ու ազգօգուտ գործ անելու փոխարեն ամուսնացած, երեք երեխաներին դժվարությամբ պահող կնոջը դրդել է հանցագործության…Նրան ու էլի մի ջահելի ուղարկել է ոստիկանություն, դատարան, իսկ ինքը 2 օր ձերբակալված մնալուց հետո քրեական օրենսգրքի երեք հոդվածները «շալակած» վերադարձել տուն: Նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել վաշխառության, խարդախության և փաստաթղթեր կեղծելու գործերը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Էմմա տատին իր ձեռնարկումների մասնակից է դարձրել ևս մեկ չամուսնացածի՝ 49-ամյա Վահագն Ժ. Գրիգորյանին, անհայտ կարգավիճակի ոմն Մարինե Մկրտչյանի և Աննա Խաչատրյանին: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 2005-ին Էմմա Մխիթարյանը Աննա Խաչատրյանին պարտքով, ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային կրկնապատիկը գերազանցող չափով, տարեկան 120 տոկոսով 500 ԱՄՆ դոլար գումար է տվել: Աննան դրա համար հետագայում տոկոսներ է վճարել գումարով և հատուցել կենցաղային ապրանքներով, սակայն չի կարողացել վերադարձնել ստացած գումարը, և պարտքի վրա նաև տոկոսագումարներն են ավելացել… Ու Աննան Էմմա տատիկից ընկել է նյութական կախվածության մեջ, վերջինս էլ, որպեսզի իր պարտքը ստանա, Աննային ասել է՝ հորդ տունը գրավ դնենք, քեզ էլ օգուտ կլինի, ինձ էլ, սակայն Ալբերտ Խաչատրյանի բնակարանը վաճառել են կեղծ լիազորագրով և միայն երրորդ գնորդն է հետո հասկացել, որ իր գնած բնակարանը կեղծ փաստաթղթերով է վաճառվել:

Աննան առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և դատարանում պատմել, որ շուրջ 10 տարի, ամուսնալուծվելուց հետո, երեք երեխաների հետ բնակվել է հորը` Ալբերտ Խաչատրյանին պատկանող՝ խնդրո առարկա բնակարանում: Իր հարազատները տարիներ շարունակ օգնել են գումար ուղարկելով: 2008թ. վերջերին հայրը ցանկացել է բնակարանը վաճառել 40 մլն դրամով և գումարը բաժանել իր 3 զավակների միջև, սակայն անշարժ գույքի արժեզրկման պատճառով ոչ ոք այդքան չի վճարել: 2005թ. ֆինանսական դժվարությունների մասին պատմել է Էմմա Մխիթարյանին: Նա էլ առաջարկել է իր օգնությունը. պարտքով 500 դոլար տվել, բայց պայմանավորվել են գումարը 1 ամսվա ընթացքում չվերադարձնելու դեպքում ամսական 10 տոկոսով գումարներ վճարել: Դրանից հետո ամսական 15.000-20.000 դրամի չափով տոկոսներ է վճարել, բայց ոչ կանոնավոր, մի մասի դիմաց էլ՝ Էմման իրենից վերցրել է տարբեր ապրանքներ: 2008թ. տոկոսատերը պահանջել է 500 դոլարի ստացական գրել, ինչն Աննան արել է, հետո Էմման 5000 դոլար է պահանջել: Այնուհետև Էմման չհրկիզվող պահարանում պահելու պատրվակով Աննայից վերցրել է նրա անձնագիրը և բնակարանի սեփականության իրավունքի վկայականը: Իսկ մինչ այդ պահանջել է շենքի բակում գտնվող, Աննայի հորը պատկանող ավտոտնակը, սակայն հետո` 2009թ. սեպտեմբերին պարտքը մարելու համար պահանջել է վաճառել բնակարանը: Աննան ստիպված, առանց հարազատներին իր պարտքերի ու բնակարանի գործարքի մտադրության մասին պատմելու համաձայնել է: Աննայի պատմելով՝ Էմման 2009-ի աշնանը համոզել է իրեն, առաջարկել 3 ամսով բնակարանը հորից գաղտնի գրավ դնել, որի դիմաց մարելու էր նրան ունեցած պարտքը և ստանալու էր 5.000 ԱՄՆ դոլար: Գրավի դիմաց ստացած գումարը Էմման դնելու էր բիզնեսի մեջ, իսկ 3 ամիս անց բնակարանը կրկին վերաձևակերպվելու էր հոր անվամբ: Աննան համաձայնել է, որից հետո Էմման իրեն ծանոթացրել է Վահագն Գրիգորյանի հետ: Նա իր տվյալներով բերել է հոր` Ալբերտ Խաչատրյանի անունից 06.09.2009թ. ամսաթվով ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքի նոտարի անունից Այգեձորի բնակարանը վաճառելու վերաբերյալ կեղծ լիազորագիր: Եվ մինչ դրանով նոտարական գրասենյակ գնալը Վահագնի և Էմմայի հետ գնացել են Արաբկիրի կադաստր, որտեղ Էմման սպասել է դրսում, իրեն ուղարկել է այնտեղ Վահագնի գրած դիմումը ստորագրելու համար: Էմման խուսափել է անձամբ երևալ գործարքների ժամանակ, սակայն բնակարանի վաճառքի վերաբերյալ նրա հայտարարության հիման վրա 40.000 ԱՄՆ դոլարով բնակարանը ցանկացել է գնել Արայիկ Հ-ն: Էմմայի հանձնարարությամբ և Վահագնի միջնորդությամբ այդ գործարքը Աննան կնքել է Ապարանի նոտարական գրասենյակում. խաբել ասել են, թե Վանաձորից են այնտեղ գնալու: Ստացվել է. ապարանցի նոտարը կեղծ լիազորագրով բնակարանն օտարել է Արայիկին, վերջինս էլ փողը տվել է վաճառողին: Սակայն կարճ ժամանակ անց փոշմանել են և ասելով, որ էժան են տվել, ավելի թանկ գնով՝ 44.000 դոլարով ուզող կա, Արայիկի փողը հետ են տվել, պայմանագիրը կրկին առուվաճառքով վերաձևակերպել նոր գնորդի անվամբ ու ստացել 44.000 դոլար: Բնակարանի 2-րդ առուվաճառքի պայմանագիրը կնքելուց առաջ Էմման Աննային հավաստիացրել է, որ իրականում բնակարանը ձևակերպվում է գրավ: Սակայն 2010թ. մարտին բնակարանը առանց իրենց մասնակցության վաճառվել է 3-րդ գնորդին` Արամին: Դրանից հետո Արամ Կ.-ն բնակարանը գնելով պահանջել է Աննայից՝ նոտարական գրասենյակում կնքել բնակարանի վարձակալության պայմանագիր կամ ազատել բնակարանը, սակայն ինքը նոտարական գրասենյակ չի գնացել: 2010թ. գարնանը Աննայի քույրը` Նունեն, կոմունալ վճարումները կատարելիս տեղեկացել է բնակարանի վաճառքի մասին, սակայն նրան Աննան խաբել է՝ ասելով, որ տեղյակ չի: Այդ մասին պատմել է Էմմային, որի միջոցով Վահագնը հանդիպել է քրոջ հետ: Բացի այդ, Վահագնին Էմմայի միջոցով ծանոթացրել է Արամ Կ.-ի հետ, քանի որ նրան Վահագնը համոզելու էր՝ չվտարել իրեն տնից և լուծելու էր բնակարանը վերադարձնելու հարցը:

Դրանից հետո դատարանը Արամի հայցադիմումով քննվող քաղգործով Աննային ծանուցագրեր է ուղարկել, սակայն նա դատարան չի ներկայացել, քանի որ Էմման ու Վահագնը արգելել են: Դատարանի վճռի հիման վրա, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները 2010թ. նոյեմբերի 25-ին իրեն՝ Աննային վտարել են բնակարանից: Մինչև վտարումը Վահագնի հետ գնացել են ԴԱՀԿ ծառայության վարչական շենք, որտեղ Վահագնին հավատալով Աննան ստորագրել է վտարման փաստաթղթերը: Այնտեղից դուրս գալուց հետո Վահագնը կրկին հավաստիացրել է, որ ոչ մի խնդիր չի լինելու: Միայն վտարումից հետո է կատարվածի մասին պատմել է հարազատներին:

Վահագն Գրիգորյանն ու Էմմա Մխիթարյանը առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չեն ճանաչել: Սակայն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել երեքին էլ և վճռել. Վահագն Ժ. Գրիգորյանին մեղավոր է ճանաչել քր.օր.-ի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը), որոնցից երկրորդի մասով Վահագնի նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք՝ 500.000 դրամի չափով և համաներել, իսկ խարդախության համար դատապարտել է 4 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Էմմա Վ. Մխիթարյանին դատարանը ևս մեղավոր է ճանաչել վերոնշյալ երկու ու նաև վաշխառության համար և պատիժ նշանակել՝ վաշխառության համար տուգանք 300.000 դրամի չափով, փաստաթղթերի կեղծումը կազմակերպելու համար՝ տուգանք 400.000 դրամի չափով և համաներմամբ ազատել, իսկ խարդախության կազմակերպման համար՝ Է. Մխիթարյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, սակայն որոշվել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարվա փորձաշրջան: Աննա Խաչատրյանին խարդախության և փաստաթուղթ կեղծելու համար ևս պատիժ է նշանակվել տուգանք 400.000 դրամի չափով և 3 տարվա ազատազրկում, որը ևս չպետք է կիրառվի 1 տարվա փորձաշրջանի պայմանով: Փաստորեն, նրանցից միայն Վահագն Գրիգորյանն առաջին անգամ կանցկացնի կալանավայրում, սակայն նա դիմել է Վերաքննիչ դատարան՝ խնդրանքով, կամ՝ արդարացնել, կամ` մեղմ, պայմանական պատիժ նշանակել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում