Thursday, 30 03 2023
Պուտինը մեկնում է Էրդողանի մոտ․ բռնապետերի փոխշահավետ այցերը
Իրանա-հայ եղբայրությունն ամրապնդվել է, և Իրանը մեղադրում է Բաքվին․ Ադրբեջանի ՊՆ
Ինչով «փակել» օդը․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի աշխարհի լավագույն ՀՕՊ համակարգերից
Կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը
Ֆրանսահայերը ցույցերին չեն մասնակցում, դա պայմանավորված չէ Մակրոնի հայամետ լինելով
Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Էսկալացիան կխառնի ամեն ինչ, զանազանել որտեղ է Արցախի տարածքը, որտեղ` Հայաստանինը, դժվար կլինի
21:30
Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար
«Հականացիոնալիզմի» առաջին զոհը
21:15
Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկիրը․ Բլինքեն
Տեռոր է եղել, տեսել են երեխեքը սպանված են` վառել են. Կացարանում զոհվածի պապիկ
20:45
Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
Խոստովանել է, որ մարիխուանան «Տելեգրամի» միջոցով տեղադրում են Երևանի տարբեր վայրերում
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից

Որ գոնե չխանգարեն փախչել

Օրերս «Հրապարակ» թերթին հարցազրույց էր տվել հայտնի խոշոր գործարար, Գրանդ Հոլդինգի սեփականատեր Հրանտ Վարդանյանը: Խոսելով այն միտումի մասին, որ Հայաստանի կապիտալիստները մտածում են և նույնիսկ քայլեր են ձեռնարկում իրենց կապիտալը Վրաստան արտահանելու և այնտեղ ներդրում կատարելու ուղղությամբ, դրական պատասխան էր տվել, ասելով, որ բիզնեսը գնում է այնտեղ, որտեղ հարմար է զգում իրեն:

Ի դեպ, Հրանտ Վարդանյանը Վրաստանում բավական մեծ ծավալի արդյունաբերական ներդրումներ է կատարել:

Առաջին հայացքից թվում է, որ նրա մեկնաբանությունը միանգամայն պարզ է, հստակ, հասկանալի, ռացիոնալ. բոլորը, լինեն բիզնեսմեն, թե շարքային բանվոր, գնում են այնտեղ, որտեղ իրենց ավելի հարմար է:

Ի վերջո, դրա պատճառով է Հայաստանը դատարկվում, արտագաղթը հասնում արդեն ազգային անվտանգության համար սպառնալի չափերի:

Բայց ամբողջ հարցն այն է, որ մի բան է, երբ ներկայիս իրավիճակից հարմար տեղ է որոնում շարքային բանվորը, և մեկ այլ բան, երբ իր «փախուստի» մասին այդօրինակ բացատրություն է տալիս խոշոր ձեռնարկատերը, խոշոր կապիտալիստը:

Բանն այն է, որ Հրանտ Վարդանյանը, որը տվյալ դեպքում իհարկե արժե դիտարկել ոչ թե որպես անձ, այլ որպես երևույթ, հանդիսանում է Հայաստանում ազդեցիկ կապիտալի կրողներից մեկը:

Իսկ ազդեցիկ կապիտալ նշանակում է նաև քաղաքական ազդեցություն:

Դա այդպես է բոլոր երկրներում: Պարզապես տարբեր երկրներում քաղաքակրթության տարբեր աստիճանի են հասցված կապիտալի քաղաքական ազդեցության մեխանիզմները:

Հետևաբար, զարմանալի է, որ բավական մեծ տնտեսական կապիտալի կրող գործարարը մոտիվացնում է իր և իր նմանների փախուստը Հայաստանից, փոխանակ փորձի իրավիճակի համար ստանձնել իր կապիտալին համարժեք քաղաքական պատասխանատվություն:

Իսկ տվյալ դեպքում արդեն կոնկրետ անձի անդրադառնալով` այդ պատասխանատվության բացակայությունն առավել տարօրինակ է դիտվում այն դեպքում, երբ հիշյալ գործարարը երկու որդի ունի խորհրդարանում` Միքայել Վարդանյանը ՀՀԿ խմբակցությունում, իսկ Կարեն Վարդանյանը` ՀՅԴ-ում:

Ո՞ւր են նրանք, ո՞ւր են նրանց օրենսդրա-քաղաքական հնչեղ նախաձեռնությունները, որ պետք է միտված լինեն փոխելու Հայաստանում բիզնես միջավայրը, այն գրավիչ դարձնելու հայաստանյան կապիտալի համար:

Հրանտ Վարդանյանն ու իր նման գործարարները ունենում են Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմելու տարբեր հնարավորություններ:

Ի՞նչ են անում նրանք այդ պահերին` Սերժ Սարգսյանի առաջ խոնարհվելուց բացի: Փորձո՞ւմ են արդյոք նրանք Սերժ Սարգսյանի առաջ առարկայորեն բարձրացնել որևէ հիմնահարց, ֆունդամենտալ որևէ խնդիր:

Փորձո՞ւմ են արդյոք ոչ թե հեռանալ, ուր ավելի լավ է, այլ մնալ և պայքարել սեփական երկրում ավելի լավ պայմաններ ապահովելու համար:

Ակնհայտ է, որ չեն փորձում:

Այլապես չէին փախչի Վրաստան, ինչը զուտ որպես գործարար մտածողություն` միանգամայն ընդունելի և հասկանալի է, սակայն որպես երկրում քաղաքական ազդեցության հնարավորություններ ունեցող խոշոր կապիտալիստի վարք` բացարձակապես անբացատրելի և տարօրինակ:

Մյուս կողմից, սակայն, որևէ տարօրինակ բան երևի թե չկա, եթե փորձենք տեսնել այդ կապիտալիստների ծագումնաբանությունը:

Նրանք բոլորն իշխանության ծնունդ են կամ դրածո, նրանք իրենց հարցերի մեծ մասը կարգավորում են ոչ թե բիզնես-օրենքներով կամ գործարար հնարամտությամբ ու շնորհքով, այլ իշխանության ընձեռած մենաշնորհներով և չգրված արտոնություններով:

Պարզից էլ պարզ է, որ այդ դեպքում նրանց մնում է միայն խոնարհվել իշխանության առաջ, որ իշխանությունը Վրաստան փախչելու հնարավորությունից գոնե չզրկի իրենց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում