«Ֆորմուլա-1»-ի գործող կրկնակի չեմպիոն «Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ գերմանացի Սեբաստիան Ֆետտելը մեկնաբանել է Մոնակոյում կայանալիք Գրան պրի մրցաշարը:
«Մոնակոյում կայանալիք մրցաշարը տարբերվում է մյուսներից: Մրցուղին բարդ է, ճանապարհն անհարթ, և սխալվելու հնարավորությունը բացակայում է: Մոնակոյում պետք է հարձակվել, բայց այդ ամենի համար տարածություն գրեթե չկա: Այդ մրցուղում անընդհատ պետք է զգոն լինել, բայց միևնույն է, Մոնակոյում հաղթանակ տանելն անբացատրելի հույզեր է պարգևում»,- Ֆետտելին մեջբերում է «Ռեդ Բուլ»-ի մամլո ծառայությունը: