«Այսօր շարունակվում է մաքսային կոշտ քաղաքականությունը այն իմաստով, որ ներմուծվող ապրանքների մաքսային գինը բարձրացնում են 4 դոլարից 8 դոլարի, կարծում եմ, որ այս բեռը տեղափոխվելու է մեր բնակչության վրա, ինչը ճիշտ քայլ չէ»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` խոսելով Թուրքիայից և Չինաստանից ապրանքներ ներմուծող առևտրականների հետ կապված խնդրի մասին:
«Փոխանակ Թուրքիայից այդքան շատ ապրանքներ ներմուծենք, պետք է տեղական արտադրությունը զարգացվի, հատկապես թեթև արդյունաբերությունը։
Դրա համար պետք է հարկային, մաքսային արտոնություններ տրամադրվեն, ազատ տնտեսական գոտիներ լինեն։
Շատ հայ ձեռներեցներ, գործարարներ կան, որ դրսում են և սպասում են, որ հարկային արտոնությունների պարագայում թեթև արդյունաբերությունը Հայաստանում զարգացնեն»,- ասաց Վ. Սաֆարյանը։