Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Moscow Open-ի երկրորդ տուրում Հայաստանի երրորդ շախմատիստուհի, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը անսպասելի պարտություն կրեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Մոնգունթուլ Բաթույագից և վաստակած կես միավորով զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը:
Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Կարինա Համբարձումովան երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և 10 մասնակիցների մեջ միակն է, որը երկու տուրից հետո միավոր չի վաստակել:
Այսօր Լիլիթ Գալոյանը սպիտակներով կհանդիպի Կարինա Համբարձումովայի հետ:
Երկրորդ տուրի մյուս պարտիներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Ալինա Կաշլինսկայա – Ալեքսանդրա Կոստենյուկ 1-0
Մարիա Ֆոմինիխ – Օլգա Գիրիա 1/2
Կարինա Համբարձումովա – Վալենտինա Գունինա 0-1
Չզաո Սյուե – Յոլանտա Զավադսկա 1/2