«Մեր կուսակցությունը ձախ սոցիալիստական կուսակցություն է, մենք փորձելու ենք այդ դաշտի ուժերի հետ միավորվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կոմունիստական առաջադիմական միացյալ կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանը:
«Մենք բանակցությունների մեջ ենք և ձախ հայրենասիրական ուժերի միավորման պարագայում գնալու ենք խորհրդարանական ընտրությունների:
Ես կարող եմ ասել, որ պառլամենտում ձախ սոցիալիստական գաղափարախոսությունը բացակայում է»,- նշեց Վ. Սաֆարյանը` հավելելով, որ ՀՅԴ-ն «գուցե աջ սոցիալիստական է, բայց ոչ ձախ»: