Հունիսի 14-ին Լոնդոնում Դերեկ Չիսորայի հետ կայանալիք մենամարտից հետո Դեյվիդ Հեյը պատրաստվում է իր ուժերը չափել WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի հետ: Բռնցքամարտիկը կարծում է, որ որևէ խնդիչ չի ունենա Չիսորայի հետ մենամարտի ժամանակ:
«Տեսնենք, թե ինչպես կավարտվի Չիսորայի հետ կայանալիք մենամարտը, սակայն ըստ իս` որևէ խնդիր չպետք է առաջանա, այդ իսկ պատճառով ես կարող եմ հեռուն գնացող նախագծեր կազմել: Դերեկի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ցանկանում եմ մենամարտել Վիտալի Կլիչկոյի հետ»,- հայտարարել է Հեյը: