World Boxing News-ի հաղորդմամբ` երկրորդ կիսամիջին քաշային կարգում WBA/WBC վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը (43-0-0, 26 КО), ով 2012 թվականի հունիսի 1-ից կձերբակալվի 90 օր ժակետով, կարող է զրկվել իր չեմպիոնական գոտիներից մեկից:
Ամերիկացին չի կարողանա ռինգ դուրս գալ մինչև հոկտեմբեր, ինչպես նաև մոտ ժամանակներս պետք է որոշվի, թե որ քաշային կարգում բռնցքամարտիկը կշարունակի իր մարզական կարիերան:
Նշենք, որ WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին Մեյվեզեր-կրտսերը նվաճել է 147 ֆունտ, իսկ WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը` 154 ֆունտ քաշային կարգում: Ինչ որոշում էլ ամերիկացին կայացնի, միևնույն է, ստիպված կլինի հրաժարվել չեմպիոնական գոտիներից մեկից: