Բորսայում առևտուր կատարող ամենաթանկ՝ Apple ընկերության կապիտալիզացիան մայիսի 17-ին իջել է 500 մլրդ դոլարից: Այժմ Nasdaq-ում iPhone-ի արտադրողը գնահատվում է 495,7 մլրդ դոլար, ինչը 2,92%-ով պակաս է, քան առաջ: Մայիսի սկզբից Apple-ի բաժետոմսերը նվազել են 9%-ով, իսկ մեկ ամսում՝ 13%-ով:
Չնայած դրան՝ Apple-ը շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ ընկերությունը: Apple-ի ամենամոտ մրցակցի՝ ExxonMobil-ի կապիտալիզացիան կազմում է 383 մլրդ դոլար. այն մեկ օրում այն նվազել է 0.32%-ով:
Վերջին մեկ շաբաթում ներդրողները էժան գներով բաժնետոմսեր են վաճառում աշխարհի բոլոր բորսայական հարթակներում՝ փորձելով ներդնել առավել վստահելի ակտիվներ: Դա տեղի է ունենում Հունաստանում քաղաքական ճգնաժամի պատճառով, ինչը կարող է հանգեցնել եվրոգոտու փլուզմանը, ինչպես նաև Չինաստանում և ԱՄՆ-ում թույլ տնտեսական վիճակագրությունից դուրս գալու ֆոնին:
Apple-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ բարձրացավ 2011 թ. վերջին և 2012 թ. առաջին քառորդում: Արդյունքում վերջին կես տարվա ընթացքում դրանք աճել են 40%-ով: Ապրիլի կեսերից նրա կապիտալիզացիան տատանվում է 600 մլրդ դոլարի սահմաններում: