1992թ. այս օրը Արցախի զինված ուժերն ազատագրեցին Լաչինի շրջանն ու Լաչինը (այժմ Բերձոր)` վերականգնելով հողային կապը Հայաստանի հետ:
Լաչինի ազատագրման արդյունքում բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը և ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը:
Մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր գազի մատակարարումը և էլեկտրաէներգիան: Սնունդ, դեղորայք, ռազմամթերք, վառելիքի նվազագույն քանակ հնարավոր էր հասնել միայն ուղղաթիռներով և ուղևորատար ինքնաթիռներով:
Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը: Այդ ճանապարհն անվանվեց «Կյանքի ճանապարհ»:
Դրանով վերջ տրվեց Արցախի պաշարումը Ադրբեջանի կողմից: