Friday, 29 03 2024
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում

«Բարգավաճ Հայաստանը» չի ճանաչում Սերժ Սարգսյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ուզեր, ապա կդառնար ՀՀԿ նախագահ կամ պատվավոր նախագահ: Ծառուկյանը նշել է, որ դրա փոխարեն, սակայն, Քոչարյանը փորձել է ոչ թե ինչ-որ կուսակցություն գլխավորել, այլ ստեղծել քաղաքական մրցակցություն կուսակցությունների միջև և ինքն էլ լինել «արբիտրի» դերում: Այդպես է ասել Գագիկ Ծառուկյանը: Ի՞նչ է դա նշանակում: Դա ոչ այլ ինչ է, քան Սերժ Սարգսյանի նախագահությունը չճանաչելու, նրան անվստահություն հայտնելու անուղղակի քայլ: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանն այդպիսով ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն «արբիտր» չէ և չի կարող լինել, քանի որ կուսակցություն է գլխավորում` ՀՀԿ-ն: Մի կողմ թողնենք Ծառուկյանի պատկերացումների որակական աստիճանը այն առումով, որ քաղաքական մրցակցության «արբիտր» և, ընդհանրապես, երկրում որևէ մրցակցության արբիտր կամ դատավոր ոչ թե նախագահն է լինում, այլ այդ երկրի արդարադատության համակարգը` դատական անկախ իշխանությունը: Ծառուկյանի պատկերացումը Հայաստանում իշխող քաղաքական տրամաբանության շրջանակներում է, որում գործում է ամբողջ իշխանական դաշտը: Եվ ահա, այդ պատկերացման շրջանակում էլ ըստ էության ստացվում է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահը Սերժ Սարգսյանին չի համարում քաղաքական մրցակցության «արբիտր»: Իսկ եթե նկատի ունենանք, որ, Հայաստանի վերջին տարիների կառավարման համակարգի տրամաբանությամբ, նախագահի ֆունկցիան հենց «արբիտր» լինելն է, փաստորեն ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանին որպես արբիտր չճանաչելով, նրան չի ճանաչում նաև որպես նախագահ: Ծառուկյանն, իհարկե, այդ մասին ուղղակի չի հայտարարում: Եվ չի էլ բացառվում, որ նա ինչ-որ պահի նույնիսկ հայտարարի նախագահի հաջորդ ընտրությանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Բայց փաստն այն է, որ իր պատկերացումների շրջանակում Ծառուկյանի համար Սերժ Սարգսյանն «արբիտր», այսինքն՝ նախագահ չէ: Ըստ երևույթին, սա կարելի է համարել Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սերժ Սարգսյանի ելույթին, որ նա ունեցել էր ՀՀԿ 20-ամյակի միջոցառմանը: Այդ ելույթում Սերժ Սարգսյանը փաստացի հաստատել էր, որ նախագահի ընտրություններում իր թեկնածությունը սատարելու մասին հայտարարելու համար Ծառուկյանին վերջնագիր է ներկայացնում: Սերժ Սարգսյանն, իհարկե, վերջնագիր բառի փոխարեն գործածել էր պահանջ բառը, որ «բնականորեն ներկայացնում է իր կոալիցիոն գործընկերներին»: Հիմա Ծառուկյանը փաստացի ակնարկում է, որ Սարգսյանը չունի իրեն պահանջ ներկայացնելու «բարոյական իրավունք», որովհետև «արբիտր» չէ, այլ ընդամենը կողմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում