Երեկ Կիպրոսի Հանրապետությունը ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Այս մասին տեղեկացրել է VAFA գործակալությունը` հղում անելով Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիսի՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին ուղղված նամակից:
Կիպրոսի նախագահը հույս է հայտնել, որ տարածաշրջանում կարգավորումը կընթանա խաղաղ պայմաններում, որպեսզի պաղեստինցի ժողովրդի համար ապահովվեն անկախ պետության կառուցման պայմաններ` ինքնավար, ժողովրդավարական և բարգավաճող Պաղեստինում` Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:
Նա նաև նշել է, որ ճանաչում է Պաղեստինի՝ 1967 թ. «վեցօրյա պատերազմից» առաջ հաստատված սահամնները, ինչպես նաև սկզբունքային է համարել պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցման անթույլատրելիությունը, ինչը լուրջ խոչընդոտ է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ճանապարհին:










































