Ռուս գերծանր քաշային Ֆյոդոր Եմելյանենկոն հայտարարեց, որ բրազիլացի մարզիկ Պեդրո Ռիցոյի հետ մենամարտը, որը կկայանա հունիսի 21-ին` Սանկտ Պետերբուրգում, վերջինը կլինի իր մարզական կարիերայում:
«Ինձ համար շատ կարևոր է մենամարտ անցկացնել սեփական հարկի տակ: Նախավերջին մենամարտս անցկացրի Մոսկվայում, իսկ վերջինը կանցկացնեմ Սանկտ Պետերբուրգում: Դա իմ մարզական կարիերայի վերջին հանդիպումը կլինի:
Կարծում եմ, որ հեռանալու ժամանակը եկել է: Ցանկանում եմ ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքիս: Յուրաքանչյուր մենամարտից հետո կինս ստիպում է խոստանալ, որ այն վերջինն էր, բայց ես ամեն անգամ կարողանում եմ համոզել նրան անցկացնելու ևս մեկ մրցավեճ:
Բայց Ռիցոյի հետ մենամարտը, իսկապես, վերջինը կլինի: Զգացնել են տալիս վնասվածքները: Ես ավելի դժվար եմ ապաքինվում»,– ասել է Եմելյանենկոն: