Հանրահայտ Forbes ամսագիրը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց հերթական ցուցակը, որտեղ տեղ են զբաղեցրել նաև մի շարք հանրահայտ մարզիկներ ու մարզուհիներ:
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան 71-րդ տեղում է, իսկ նախորդ տարի զբաղեցրել էր 80-րդ տեղը:
Առաջին 100-յակում տեղ են զբաղեցրել նաև թենիսիստներ Ռոջեր Ֆեդերերը (31), Ռաֆայել Նադալը (47), Սերենա Ուիլյամսը (77), Լի Նան (87):
Նշենք, որ առաջին հորիզոնականը զբաղեցրել է երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը: