Promit ընկերությունը SID գործակալության պատվերով հարցում է անցկացրել գերմանացի երկրպագուների շրջանում` Միխայել Շումախերի ապագայի վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու նպատակով:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա վերջին լրանում է աշխարհի 7-ակի չեմպիոնի և «Մերսեդես»-ի միջև ստորագրած պայմանագրի ժամկետը:
Հարցման ընթացքում 55.4 %-ը կարծիք է հայտնել, որ 2012 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Շումախերը պետք է հեռանա: Հարցվողների միայն 26.2 %-ն է գտնում, որ գերմանացին պետք է երկարաձգի պայմանագրի ժամկետն առնվազն 1 տարով: