Աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում մեր փորձառու հրաձիգ Նորայր Բախտամյանը: Նա կայուն արդյունքներ է ցույց տալիս վերջին շրջանում: Միլանում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի եզրափակիչում օդամղիչ ատրճանակով 10 մետր հեռավորությունից կրակահերթում Նորայրը վաստակեց բավականին բարձր ` 683,3 միավոր ու գրավեց պատվավոր չորրորդ տեղը:
Նախօրյակին հրացանակիրների պայքարում Հայաստանի պատվիրակ Բենիամին Բուչախչյանը 568 միավորով հանգրվանեց 87-րդ տեղում: