Aravot.am-ի տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայությունում քննվում են ՀՀ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորների գործեր: ԱԱԾ-ն թեև խուսափում է պատասխանել, թե ովքեր են այդ դատավորները, սակայն լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱԱԾ քննիչ Միրզոյանի մոտ են կանչվել դատավորներ Վարուժան Աբելյանը և Լյովա Գրիգորյանը:
Ուշադրության արժանի է այն, որ նմանատիպ գործերով սովորաբար զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը: