Ֆիլիպինցի հանրահայտ բռնցքամարտիկ Մենի Պիկյաոն հայտարարել է, որ համակարծիք չէ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` միասեռական ամուսնություններն օրինականցնելու գաղափարին: Սակայն բռնցքամարտիկը, ով նաև շատ կրոնասեր մարդ է, համաձայն չէ Հին Կտակարանի «Ղևտական» գրքի հետ, որտեղ ասվում է, որ գեյերը պետք է մահվան դատապարտվեն: Ավելի վաղ Պիկյաոյին մեղադրել են հոմոֆոբիայի մեջ` միասեռական ամուսնությունների դեմ կատարած նրա արտահայտությունների պատճառով:
«Ես դեմ չեմ գեյերին: Անգամ նման բարեկամ ունեմ: Ոչինչ չենք կարող անել, եթե նրանք այդպիսին են ծնվել: Ես քննադատում եմ միայն այն, ինչ դրժում է Աստծո խոսքը: Ես իմ կարծիքն եմ արտահայտում, երբ ասում եմ, որ միասեռական ամուսնությունները դրժում են Աստծո կամքը»,- Պիկյաոյի խոսքերը մեջբերում է Examiner-ը: