Thursday, 28 03 2024
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

Նույնիսկ սատանան դռները կփակի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը
– Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո մշտապես մեկ հարց է հնչում` ովքե՞ր էին կանգնած այդ հանցագործության թիկունքում, ովքե՞ր էին կազմակերպիչները: Ձեր կարծիքով, արդյո՞ք կային կազմակերպիչներ:
– Իմ անձնական կարծիքն է, որ իհարկե, եղել են կազմակերպիչներ: Այսօր կդժվարանամ ասել` ովքե՞ր կարող էին լինել կազմակերպիչները, ինչպե՞ս դա կարող էր լինել: Բայց իմ կարծիքով, կազմակերպիչներ, իհարկե, եղել են, եւ խումբը գործել է ոչ ինքնուրույն:
– Անցած 11 տարիների ընթացքում արդյո՞ք հնարավոր էր բացահայտել այդ ոճրագործությունը` կազմակերպիչների առումով:
– Ես կարծում եմ` ցանկության դեպքում, այո, հնարավոր էր բացահայտել: Իհարկե, կան հանցագործություններ, որոնք տարիներով չեն բացահայտվել, բայց դրանք այնքան քիչ թիվ են կազմում: Այնպես որ, բոլոր հանցագործությունները բացահայտվում են, եթե լինի ցանկություն: Ես համոզված եմ` որոշակի քանակով մարդիկ միգուցե գիտեն, թե դա ինչպես է եղել, բայց այդ մասին չեն խոսում: Հոկտեմբերի 27-ը լիարժեք կբացահայտվի իշխանափոխությունից հետո նոր միայն:
– Երբեմն իշխանական տարբեր գործիչներ ակնարկներ են անում, որ կազմակերպիչները դրսից էին: Ձեր կարծիքով, որքանո՞վ է դա իրական:
– Այդքան էլ ճիշտ չէ նստել ու գուշակել` ի՞նչ է եղել, ո՞նց է եղել: Իմ կարծիքով, այդ հարցի վերաբերյալ պետական մակարդակի հետաքննություն է պետք անցկացնել: Եվ այդ ժամանակ ամեն ինչ հայտնի կդառնա: Իսկ այդ հետաքննությունը հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո:
– Ժամանակին ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ Լիտվինենկոն իր մահվանից առաջ սենսացիոն հայտարարություն էր արել, թե ՌԴ-ն է կանգնած հոկտեմբերի 27-ի թիկունքում: Այդ մասին հայտարարել էր բաց տեքստով:
– Լիտվինենկոն դա ասաց այն ժամանակ, երբ գտնվում էր փախուստի մեջ, փնտրվում էր ՌԴ իրավապահների կողմից: Նա հարցազրույց էր տվել վրացական ու ադրբեջանական լրատվամիջոցներին: Ես որեւէ փաստացի բան, հայտարարությունից բացի, չեմ լսել: Եթե նա նման հայտարարություններ էր անում, ապա պետք է փաստացի խոսեր կատարվածի մասին, անուններ հնչեցներ: Գոնե մի մասի անունները պետք է հնչեցներ: Օրինակ` Դաղստանի վրա կատարված հարձակման ժամանակ հստակ ասում էին, թե ովքեր էին կազմակերպիչները, ովքեր` կատարողները, որքան գումար էր փոխանցվել այդ նպատակով: Իսկ այստեղ միայն հայտարարություն է արվում, եւ վերջ: Ուստի ես մի քիչ թերահավատ եմ մոտենում Լիտվինենկոյի ասածներին: Բացի այդ, հոկտեմբերի 27-ին սպանված գործիչներից Կարեն Դեմիրճյանը երբեք հակառուսական տարամադրություններ չի ունեցել, նա ՌԴ հետ լինելու պարագան ապացուցել է իր անցած կյանքով: Վազգեն Սարգսյանը Գրաչովի եւ այն ժամանակվա ռազմական հիերարխիայի ներկայացուցիչների լավագույն ընկերն էր: Նա Հայաստանը ՌԴ-ին ռազմական ու ռազմաքաղաքական առումով մերձեցնելու բավական մեծ քայլեր է կատարել: Այսինքն` նրանք հակառուսական տրամադրություններ երբեք չեն ունեցել, նրանց քայլերն ուղղված են եղել ՌԴ-ՀՀ մերձեցմանը: Թե դրա տակ այլ բան կա, ես չգիտեմ: Ասում են` անվտանգության խորհրդի չարաբաստիկ նիստին դեմ են եղել Մեղրին հանձնելուն: Հետաքրքիր է, որ հենց հոկտեմբերի 27-ին է Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին Աստրախան հրավիրել, եւ նա չի հրաժարվել այդ հրավերից: Սա ի դեպ եմ ասում: Ես կարող եմ ասել` եթե այդ ոճրագործությունը գեոքաղաքական շղարշ ուներ, ապա այն չէր կարող լինել մեկ կամ երկու երկրի որոշում: Եթե նման բան կար, ապա դա ոչ ֆորմալ կառույցի որոշում է եղել:
– Հոկտեմբերի 27-ից հետո` 2000թ. մարտի 3-ին ՀՀԿ-ն պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այսօր Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է: Հոկտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը ԱԱ նախարարն էր եւ չկարողացավ կանխել ոճրագործությունը, այսօր նա երկրի նախագահի պաշտոնն է զբաղեցնում: Ձեր կարծիքով, իսկ երկրի անվտանգությունը կարո՞ղ է ապահովել: Այդ զուգահեռներն ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Այդ մարդը, ԱԱ նախարար լինելով, չի կարողացել առնվազն կանխել ոճրագործությունը այն դեպքում, որ դա ուղղակի իր պարտականությունն էր, լիազորությունների մեջ էր, ավելին` ԱԱ այն ժամանակվա մի շարք պաշտոնյաներ այսօր պաշտոնական առաջխաղացում են ապրել նույն կառույցի ներսում: Այսօր ի՞նչ սպասես նրանից: Իրոք, նա ինչպե՞ս է ապահովելու երկրի անվտանգությունն ու ամբողջականությունը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կեցվածքին, ապա ասացվածք կա` գողը գողից գողացավ, Աստված վերեւից զարմացավ: Հիմա Հայաստանն այնպիսի վիճակում է, որ բյուրոկրատական ապարատը, քաղաքական գործիչների մի մասը կարող են ամեն ինչ վաճառել… ամեն ինչ` բառիս բուն իմաստով:
Եթե վաճառում են սեփական արյունը, դառնում սատանայի զոհ, դա մի բան է: Բայց երբ վաճառում ես երկրիդ ամենապատվարժան մարդկանց արյունը, այն մարդկանց, որոնք քեզ բարձրացրել են ու հասցրել այդ կարգավիճակին, ապա այստեղ նույնիսկ սատանան իր դռները կփակի նրանց առաջ ու դժոխք չի թողնի: Դա այնքան աններելի քայլ է: Այդ արյունը վաճառելը նույնիսկ սատանան չի ընդունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում