Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

20 տարեկանում ցմահ ազատազրկված Ենոքյանի բողոքը մերժվեց

Դեռ 1996 թ. մահապատժի դատապարտված, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մհեր Ենոքյանը երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկում էր 2003 թ. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2003 թ. հրամանագիրը, որով մահապատժի դատապարտվածներին ներում շնորհվեց, ապա այն փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:

Դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, վճիռը հրապարակեց այսօր և մերժեց արդեն կյանքի 15 տարիները ազատազրկման մեջ անցկացրած Մհեր Ենոքյանի բողոքը:

Հիշեցնենք, որ բժիշկների ընտանիքի զավակ Մհեր Ենոքյանը ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում: 3-րդ կուրսում`20 տարեկանում, մեղադրվել է համակուրսեցու սպանության մեջ` դատապարտվելով գնդակահարության (նախկին Քր. օր. 99-րդ հոդված 1-ին և 6-րդ կետեր), նախկինում դատվածություն չի ունեցել: Ենոքյանը մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչել` պնդելով, որ մարդասպան չէ: Օրեր առաջ էլ մի շարք հասարակական կազմակերպությունների և մի խումբ մտավորականների անունից դիմում էր հղվել ինչպես ՀՀ նախագահին, այնպես էլ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որում նշվում էր, որ տարբեր տարիների փաստաբանական տեղեկանքները վկայում են Ենոքյանի գործի հապշտապ ու անկատար քննության մասին. «Մենք խնդրել ենք ներում շնորհել Մհեր Ենոքյանին կամ թե ընձեռել պատժաչափի վերանայման հնարավորություն: Դատարանում նա տվել է նույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահավատ է համարվել գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի՝ նախաքննության ընթացքում տված պարբերաբար փոփոխվող ցուցմունքներից մեկը, ըստ որի՝ սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Արամը ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն: Դատապարտվել է նույն հոդվածով` 99-րդի 1-ին և 6-րդ կետերով, սակայն 15 տարվա ազատազրկման: Արամ Հարությունյանը մեկ տարի է՝ արդեն ազատության մեջ է», – նշված է դիմումի մեջ:

Դիմումը ստորագրած ավելի քան 200 անձինք պահանջել են ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի քրեական գործում 16 տարի անց նոր երևան եկած հանգամանքների ընձեռած բացառիկ հնարավորության հիմքով գործի վերաբացում, որպեսզի կազմակերպվի նոր դատավարություն` արդար դատաքննության իրավունքի բոլոր նորմերին համապատասխան:

Նշենք, որ վերջերս տպագրվել է ցմահ դատապարտյալի «Ես զրուցում եմ քեզ հետ` Մարդ» գիրքը:

Մհեր Ենոքյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են բողոքարկել վճիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում