Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը և խթանում գործի թափանցիկության ապահովումը, կիրականացնի բողոքի ակցիա հունվարի 31-ին` ժամը 17:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև:
Այս ակցիայի միջոցով կոալիցիան ցանկանում է դատափետել ընտանեկան բռնություն կոչվող ախտը Հայաստանում և կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ:
Այս ակցիան նաև կազմակերպվում է համատեղ և ի համագործակցություն Լոս Անջելեսում իրականացվող «Երթ` ուղղված դադարեցնելու Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը», որը կիրականացվի United Human Rights Council /unitedhumanrights.org/ նախաձեռնությամբ:
Կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին միանալ ակցիային և ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ, ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս հասարակության լայն շերտերը անհանգստացած են նման ահասարսուռ դեպքով և ակնկալում են արժանի պատիժ մեղավորների համար:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա