Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում հայուհի Սյուզի Կենտիկյանը (29-1-0), որը ներկայացնում է Գերմանիան, հանդիպում ունեցավ ամերիկուհի Մելիսա Մաքմորոուի (7-3-3) հետ:
Սյուզին պաշտպանում էր թեթևագույն քաշային կարգում WBO և WIBF վարկածով աշխարհի չեմպիոնուհու իր տիտղոսները:
Կենտիկյանը մենամարտեց բոլոր 10 ռաունդները: Մրցավարների մեծամասնության որոշման համաձայն` մենամարտն ավարտվեց Սյուզիի անակնկալ պարտությամբ: Այն հայազգի մարզուհու կարիերայում առաջինն էր: