Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կնի՛կ, «քցել եմ», ստանալը՝ «քո վրա» կամ՝ ավտո «քցողը»՝ Նուբարաշենից

Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ, այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կենվոր, Գուրգենի տղա 51-ամյա Աշոտ Ալեքսանյանը նստած տեղը հետաքրքիր զբաղմունք է գտել. նստած տեղը համ թերթ է կարդում, համ էլ՝ «փող աշխատում»… ու ոչինչ, որ դատարանի դատավճռով 5 տարի 4 ամիս ինքը կնստի, իրեն հանցակից դարձրած կինն էլ՝ Սվետլանան՝ 5 տարի: «Քցածներն» էլ «ի՞նչ է որ», մի վեց հատ «ֆիրմա» ավտո…

Ըստ քրեական գործի նյութերի՝ Աշոտ Ալեքսանյանը գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ կալանքի տակ, մեքենաների վաճառքի վերաբերյալ հայտարարություն տարածող թերթերից մեկը վերցրել ու սկսել է հերթով զանգել մեքենա վաճառողներին. ինքը զանգել է՝ գործ «կպցրել», հետո զանգել կնոջը, թե՝ Սվետ, հասի՝ ապրանք կա, տար «փող սարքի», տան համար բան-ման առ… Իհարկե, այս գործի մասնակիցներից մեկն էլ եղել է նախկին դատապարտյալ՝ Հարություն Ռ. Մանուկյանը, ում Աշոտը ևս ներգրավել է «ավտոքցման» գործում, ում մասով քրգործն առանձնացվել է, և այս պահի դրությամբ մեզ անհայտ է նրա դատավարական կարգավիճակն ու հետագա ճակատագիրը՝ ազատության մե՞ջ է, թե՞ «գործատու» Աշոտի գործը նրա համար բերդ վերադառնալու ուղեգիր է դարձել:

Հիմա ըստ փաստերի հասկանանք, թե ինչ են արել գյուղացի ամուսինները 6 տուժողների գլխին: Ըստ մեղադրական եզրակացության` Աշոտ Ալեքսանյանը, մեկ այլ քրեական գործով գտնվելով ՔԿ հիմնարկում, կազմակերպել է մի խումբ անձանց կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություններ: Աշոտը խարդախությամբ ավտոմեքենաներ հափշտակելու համար իր հանցակիցների` կնոջ` Սվետլանա Ալեքսանյանի և կալանավայրում իր հետ գտնված, հետո պատժից ազատված Հարություն Մանուկյանի միջև դերաբաշխումներ է արել և անձամբ ղեկավարել է հանցագործությունների կատարումը:

Այսպես. 1-ին դրվագով 2011թ. հուլիսի 13-ին Աշոտը կալանավայրից իր մոտ գտնվող հեռախոսով զանգահարել է Հարություն Եգորյանին և ասել, որ ցանկանում է գնել նրա «Մերսեդես-Բենց ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենան, իսկ այն տեսնելու համար կզանգահարեն և կհանդիպեն իր կինը՝ Սվետը և իր եղբայր Հարություն Մանուկյանը: Դե Եգորյանն էլ ասել է՝ հարց չկա: Պայմանավորվածության համաձայն` նույն օրը Սվետլանան ու գործընկեր Հարությունը զանգել են տուժողին և Երևանի Բաղրամյան փողոցում` ավտոմեքենայի մոտ հանդիպել Եգորյանին: Այնուհետև Սվետլանան և Հարությունը Եգորյանին հավաստիացրել են, որ 13.000 դոլարով կառնեն, բայց փողը կվճարեն 13 օր անց: Դե նա էլ հավատացել է և իր աներոջ անունով հաշվառված մեքենան, վերջինս հետ և համաձայնությամբ առուվաճառքի պայմանագրով օտարել Հարություն Մանուկյանին՝ առանց փողը ստանալու: Հետո Աշոտի համախոհ Հարութը մեքենայի նկատմամբ ձեռք բերելով սեփականության իրավունք և փաստացի տիրանալով ավտոմեքենային, մի քանի օր անց 7.500 ԱՄՆ դոլարով վաճառել է Միխայիլ Առուստամովին: Դրանից հետո համախոհները «ախպերաբաժին» են արել այդ փողը՝ յուրաքանչյուրին 2500 դոլար: Հարությունը 5000 դոլարը տվել է Սվետին՝ որպես «վաստակած» գումար:

Նույն կերպ և նույն սցենարով Աշոտը հուլիսին զանգահարել է Արամ Ենգիբարյանին և ասել, որ ուզում է գնել նրա՝ «Միցուբիշի Աիրտրեկ» մակնիշի ավտոմեքենան, իսկ այն տեսնելու համար կհանդիպի իր կինը` Սվետլանան: Սակայն Սվետի հետ հանդիպման է գնացել նաև Հարությունը և կրկին չարաշահել ավտոտիրոջ վստահությունը. Արամ Ենգիբարյանին ասել է, որ պատրաստ է 11.000 դոլարով գնել նրան պատկանող և նրա հոր` Էդ. Ենգիբարյանի անվամբ հաշվառված «Միցուբիշին», բայց գումարը 20 օր անց վճարելու պայմանով: Արամը համաձայնել է, և օգոստոսի 4-ին Մալաթիայի նոտարական գրասենյակում մեքենայի տերը լիազորագիր է տվել Հարություն Մանուկյանին` ավտոմեքենան հաշվառումից հանելու, վաճառելու, գրավ դնելու և գրավից հանելու, վարձակալության, անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ: Մնացածը տեխնիկայի գործ է. դառնալով մեքենայի սեփականատեր և փաստացի տիրապետող` հափշտակել են այն և մի քանի օր անց՝ 5.500 դոլարով կրկին վաճառել նույն Միխայիլ Առուստամովին:

Աշոտից ու նրա «աշխատողներից» տուժած երրորդ անձը «Տոյոտա ԲԲ» մակնիշի ավտոմեքենայի տեր Արմեն Բադալյանն է: Այս անգամ Սվետլանան մենակ է գնացել և մեքենան տեսնելուց հետո խոստացել, որ պայմանավորված գումարը՝ 9.500 դոլարը 13 օր հետո կտա: Արմենն էլ համաձայնել է և առանց փողը տեսնելու և ստանալու, օգոստոսի 26-ին նոտարական գրասենյակում կնքել է առուվաճառքի պայմանագիր` ավտոմեքենան Աշոտ Ալեքսանյանի դուստր Ստելլա Ալեքսանյանին վաճառելու վերաբերյալ: Այս անգամ՝ Սվետլանան մեքենան տարել 1.500.000 դրամի դիմաց գրավադրել է գրավատներից մեկում, փողն էլ վերցրել՝ տան համար ծախսելու:

Սեպտեմբերի 19-ին Աշոտը հետաքրքրվել է «Հունդայի Գալոպեր» վաճառող Արման Փարսադանյանի ավտոմեքենայով, և մեկ օր անց «քցման վայր» գործուղել արդեն գործի մեջ հմտացած կնոջը: Սվետն ասել է, որ հետո կվճարի պայմանավորված գինը՝ 8.000 ԱՄՆ դոլարը, և Փարսադանյանի մորաքրոջ ամուսնու՝ Ա. Աղիկյանի անվամբ հաշվառված մեքենան առուվաճառքի պայմանագրով ձևակերպել են Սվետի ծանոթ Մարատ Բադալյանի անունով: Հետո Սվետն այն գրավադրել է գրավատներից մեկում՝ 1000.000 դրամի դիմաց:

Հաջորդ տուժողը Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Հրաչյա Ասատրյանն է, ում պատկանող 3.600.000 դրամ արժողության «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Սվետը նույն «ստիլով» սեփականացրել է, գրանցել տվել իր դստեր` Ստելլայի անունով ու գրավատներից մեկում գրավադրելով՝ 1.500.000 դրամ վարկ ստացել: Իսկ Արսեն Աթոյանի «Մերսեդես Բենց ՄԼ-320» մակնիշի 12.000 դոլար արժեցող ավտոմեքենան առուվաճառքի պայմանագրով ձևակերպել է իր մյուս դստեր՝ Գեղեցիկի անվամբ և իրենով արել:

Աշոտ և Սվետլանա ամուսիններն ընդունել են մեղքը և խնդրել արագացված դատաքննություն անցկացնել, ինչը բավարարվել է: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրանց մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում, Աշոտ Ալեքսանյանին՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպման բոլոր դրվագներով՝ յուրաքանչյուր դրվագով դատապարտելով 4,5-ական տարի ազատազրկման և դրանք մասնակի գումարելով՝ վերջնական պատիժ նշանակել 5 տարի 4 ամիս ազատազրկումը: Իսկ Սվետլանա Ալեքսանյանին դատարանը մեղավոր է ճանաչել խոշոր չափերի խարդախություններ կատարելու համար՝ յուրաքանչյուր դրվագով դատապարտելով 4-ական տարվա ազատազրկման, դրանք մասնակի գումարելով վերջնական պատիժ է նշանակել 5 տարվա ազատազրկումը: Քաղհայցերից միայն Հրաչյա Ասատրյանի հայցն է մասնակի բավարարել՝ որպես հանցագործությամբ պատճառված վնաս: Մնացածների մասով գույքային վեճը դատարանը թողել է կողմերին՝ լուծելու քաղաքացիական դատավարության կարգով: Այժմ Սվետը դիմել է Վերաքննիչ դատարան, որ պատիժը պայմանականորեն չկիրառեն…տանն անցկացնի ու երևի մեկ էլ՝ նոտարական գրասենյակներում՝ ավտո ծախողների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում