Իտալական մամուլը տեղեկություն էր տարածել, որ «Ֆերարի»-ի ավտոարշավորդ Ֆելիպե Մասսային 2013 թվականի մրցաշրջանում կփոխարինի «Զաուբեր»-ի պիլոտ Սերխիո Պերեսը: Ավելի ուշ շոշափվեց նաև «Ռեդ Բուլ»-ում հանդես եկող Մարկ Ուեբբերի անունը:
Ըստ L’Equipe-ի՝ բրազիլացին կարող է փոխարինվել 2012 թվականի մրցաշրջանում, իսկ նրա տեղը կզբաղեցնի բելգիացի ավտոարշավորդ Ժերոմ դ’Ամբորզիոն, ով իր տեղը «Մարուսիա-Վիրջինիա»-ում կորցրեց անցած մրցաշրջանի վերջում:
Մասսային հավանական փոխարինողների թվում են նաև Նիկո Հյուլկենբերգը, Փոլ դի Ռեստան և Կամուի Կոբայասին, սակայն ավելի նպաստավոր դիրքում է գտնվում հենց դ’Ամբրոզիոն: