Ըստ նախնական հաշվարկների՝ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի հեռարձակումներից, հովանավորչական պայմանագրերից, տոմսերից և լիցենզիաներից ստացված եկամուտը կարող է կազմել7.6 մլրդ ԱՄՆ դոլար:
Եթե համեմատենք նախորդ ցուցանիշների հետ, ապա Վանկուվերի օլիմպիադայում տոմսերի վաճառքից ստացված եկամուտը կազմել է 250 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2012 թվականին կկազմի մոտ 2 անգամ ավելի` 496 մլն դոլար:
2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը դեռ չի ավարտվել: Հիշեցնենք, որ 2010 թվականի Վանկուվերի ձմեռային Օլիմպիական խաղերից ստացված եկամուտը կազմեց 5.86 մլրդ դոլար: