Միջազգային շուկաներում հացահատիկի թանկացումը Վրաստանում հանգեցրել է հացի թանկացման 10 թետրիով:
Հացի գործարանների մի մասը արդեն բարձրացրել է գինը, իսկ որոշ մասին դեռ հաջողվում է պահպանել նախկին գինը:
Սակայն չթանկացրած գործարանների ղեկավարները հայտնել են, որ եթե շարունակվի միջազգային շուկաների այս միտումը, Վրաստանում հացի գնի թանկացումը անխուսափելի կդառնա: