Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռուբեն Գևորգյանը «մաքրել է» Ալավերդյանի գրպանը

Հունաստանի Հանրապետության քաղաքացի Վահեն որոշում է արտերկրից գալ Սպիտակ՝ այնտեղ ապրող իր բարեկամի տուն հյուր, ու մի օր էլ որոշում է զվարճանալ Վանաձոր քաղաքում: 2010 թ. ապրիլի 23-ին տաքսիով Սպիտակից մեկնում է Վանաձոր, նստում սրճարաններից մեկում և պատահաբար ծանոթանում Վանաձորի բնակիչ Սերգո Հարությունյանի հետ: Ասում-խոսում են, մի քիչ մտերմանում և որոշում են գնալ «Դաս-Բելիսիմո» շոգեբաղնիք: Որպեսզի շոգեբաղնիքում ժամանակն ավելի հետաքրքիր դառնա՝ Սերգոն այնտեղ է կանչում իր ծանոթ մարմնավաճառին: Հետո հունաստանցի Վահեին ու մարմնավաճառին թողնում է միասին, ու ինքը գնում Վանաձորի «Հուշարձան» կոչվող հատված՝ ընկերներին՝ Ռուբեն Գևորգյանին և Ռուսլան Մարտինովին, տեսնելու: Սերգոն նրանց պատմում է իր նոր ծանոթության մասին, և Վահեի հաշվին որևէ տեղ զվարճանալու ակնկալիքով երեք ընկերներով վերադառնում են «Դաս-Բելիսիմո» համալիր:

Այնտեղ Սերգոն Վահեին ծանոթացնում է իր երկու ընկերների հետ: Որոշ ժամանակ անց Վահեն ուզում է վերադառնալ Սպիտակ և կանչում է իրեն ծանոթ տաքսի ավտոմեքենան, որով եկել էր: Երեք ընկերները խառնվում են իրար, և ինչ-որ ձևով իրենց ակնկալիքն իրագործելու և ճանապարհին Վահեին համոզելու նպատակով վերջինիս ասում են՝ մենք էլ քեզ հետ տաքսիով կգանք, բայց ճանապարհին՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի եզրին գտնվող «Ռոսիա» ռեստորանի մոտ կիջնենք, որ համալիրի գիշերային ակումբ մտնենք: Հասնում են ռեստորանային համալիր, Սերգոն իջնում է մեքենայից և Վահեին խնդրում առայժմ չգնալ, քանի որ համալիրում ինքը կարգավորելու որոշ հարցեր ունի: Ռուբեն Գևորգյանը և Ռուսլան Մարտինովը ևս մնում են մեքենայում: Որոշ ժամանակ անց Սերգոն վերադառնում է, Վահեին խնդրում, որ իր հետ մտնի համալիր՝ ինչ-որ հարցի տեղեկանալու: Վահեն հրաժարվում է գնալ նրա հետ: Այդ ժամանակ Սերգոյին միանում է նաև Ռուբեն Գևորգյանը, և նրանք կիսախնդրելով ու կիսաստիպելով Վահեին իջեցնում են ավտոմեքենայից և տանում համալիրի տնօրեն Արսենի աշխատասենյակ: Այնտեղ տնօրենը Սերգոյի պահանջով Վահեի ներկայությամբ ստում է, թե՝ չի թողնի նրանք ակումբում զվարճանան մինչև Սերգոն չվճարի նախկինում ունեցած 25 հազար դրամ պարտքը: Ռուբեն Գևորգյանն ու Սերգո Հարությունյանը Վահեին խնդրում են պարտքով գումար տալ իրենց՝ ակումբի պարտքը մարելու և իրենց ժամանցի համար, սակայն հունաստանցին մերժում է՝ ասելով, որ իրեն էլ է փող պետք: Տեսնում են՝ չի տալիս, Ռուբենն ու Սերգոն համալիրի բակում Վահե Ալավերդյանին խաբելով տանում են չլուսավորվող հատված, որտեղ նախնական համաձայնությամբ նրա մոտ գտնվող գումարը հափշտակելու նպատակով հարձակվում են Վահեի վրա. Ռուբեն Գևորգյանն իր մոտ գտնվող եղունգկտրիչի ծալովի դանակի սուր մասը դնում է Վահեի պարանոցին և սեղմելով, սպառնալիքներով՝ գումար պահանջում: Սերգոն էլ «շիրա» է տալիս՝ ասելով, որ եթե փող չտա, Ռուբենը կմորթի, ապա պահանջում է, որ նա ձեռքերը հանի գրպաններից: Վահեն կատարում է նրա պահանջը, որից հետո Սերգոն նրա գրպանից հանում է 200.000 դրամ, ու հափշտակում են:

Դա՝ ըստ նախաքննությամբ և դատաքննությամբ հաստատված հանգամանքների: Մինչդեռ Ռուբեն Գևորգյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն. հայտնել է, որ Սպիտակի ոստիկանությունում իրեն ֆիզիկական բռնության են ենթարկել և պահանջել, որպեսզի ինքը ցուցմունք տա Սերգո Հարությունյանի դեմ, ասի, որ Վահեից փողը վերցնելու ժամանակ նա իր հետ է եղել, սակայն ինքը չի ասել, քանի որ իրականում նա իր հետ չի եղել: Քննիչը հետո ասել է՝ եթե ինքը գրի, որ ոստիկաններն են բռնություն գործադրել իր նկատմամբ, իրեն կրկին մեկուսարանից կտեղափոխեն ոստիկանություն: Ինչ վերաբերում է դեպքին, ապա խոստովանել է, որ փողը Վահեից ինքն է վերցրել, որովհետև նա նախապես խոստացել է պատիվ տալ իրենց, բայց հետո հրաժարվել է: Դրանից էլ ինքը վիրավորվել ու «իր ձևով» է հարցը լուծել՝ ստիպողաբար է վերցրել:

Ռ. Գևորգյանը փող ստանալու դրվագն այսպես է ներկայացրել. գիշերային բարում ժամանակ անցկացնելու համար 25 հազար դրամ է պետք եղել, և տեսնելով, որ Վահեն «լավ ձևով» իրենց գումար չի տալիս, ինքը՝ Ռուբենը, Սերգոյին ու Ռուսլանին ուղարկել է ակումբ, իսկ ինքը եղունգկտրիչի դանակի սպառնալիքով Վահեից վերցրել է 200 եվրո և 32 հազար դրամ: Մի փոքր անց Ռուբենը նրան վերադարձրել է 200 եվրոն և 1200 դրամը, միասին կես ժամ զվարճացել են բարում, ինքն ընկերներին ասել է, որ Վահեն գումար է տվել՝ միասին ժամանակ անցկացնելու համար: Կես ժամ անց Վահեն գնացել է Սպիտակ, իսկ 2 ժամ անց գիշերային ակումբ են շտապել ոստիկանները՝ նրանց ետևից: Սերգոն չի ընդունել մեղքը և ասել է, որ ինքը սպառնալիքով գումար չի հափշտակել, և որ Ռուբենը բարում է վերադարձրել 200 եվրոն, իսկ 32.000 դրամը Վահեն չի ուզել:

Գործով տուժող Վահե Ալավերդյանը նախաքննական ցուցմունքներում հայտնել է, որ ստրիպտիզ-բարի մոտ Ռուբենն ու Սերգոն են սպառնացել: Ռուբենը ինչ-որ մետաղական առարկայով սեղմել է իր պարանոցի ձախ կողմին և ասել՝ եթե իր մոտ եղած ամբողջ գումարը իրենց չտա, վիզը կկտրի, իսկ Սերգոն ասել է՝ «քեզ հանգիստ պահիր, տուր ամբողջ փողերը, թե չէ Ռուբենը կմորթի»: Ինքը վախեցել է նրանց ապառնալիքներից, և Սերգոն ձեռքը մտցրել է իր գրպանը, վերցրել 200 հազար դրամը, ապա իրեն ստիպելով տարել են ակումբ՝ զվարճանալու: Ինքը՝ Վահեն, համաձայնել է՝ ցանկանալով անվնաս հեռանալ նրանց մոտից: Մի քանի րոպե նրանց հետ մնալուց հետո, զուգարան գնալու պատրվակով դուրս է եկել՝ փախել, հասել է Սպիտակ քաղաք և անմիջապես դիմել ոստիկանություն: Իր ցուցմունքները Վահեն նախաքննության ընթացքում պնդել է նաև մեղադրյալների հետ առերես հարցաքննության ժամանակ, սակայն երբ գործը հասել է դատարան, ինքն էլ՝ Հունաստան, այնտեղից դատարան դիմում է ուղարկել և ասել, որ ոչ ճիշտ ցուցմունքներ է տվել: Մի քիչ փոփոխելով՝ նշել է, որ իսկապես ինքն է նրանց հրավիրել գիշերային ակումբ, և որ պարզապես Ռուբենն է կոպիտ տոնով իրեն ասել. «Ուզում ես վրներիցս թռնե՞ս, կարող ա՞ տեղը չես բերում, թե ում հետ գործ ունես, և տվել է հայհոյանքներ՝ ասելով, արի հաշիվը փակի, հետո ուր ուզում ես՝ գնա», բայց հետո ներողություն է խնդրել, իսկ մնացածն արդեն հայտնի է:

Վահեն Հունաստանից ուղարկած դիմումում նշել է, որ դատարանում ցուցմունքները տվել է իր կամքին հակառակ: Ստիպված է եղել դիմելու այդ քայլին, որի պատճառների մասին չի ուզում հայտնել, որովհետև իրականությունը ասելու դեպքում շատ մարդիկ կարող են պատասխանատվության ենթարկվել, իսկ ինքը չի ցանկանում, որ որևէ մեկը իր պատճառով տուժի: Դիմումը գրում է Հունաստանից, քանի որ իր վրա ճնշումներ չկան, և իր ու իր հարազատների անվտանգության հետ կապված խնդիրներ չկան: Այդուհանդերձ, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը Հունաստանից ուղարկված գրության մանրամասներն արժանահավատ չի համարել, քանի որ դրանք չեն համընկել գործով ձեռք բերված մյուս ապացույցներին, և ամբաստանյալներից Ռուբեն Գևորգյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ ներառելով նաև նախկինում դատված և պատժի չկրած մասը: Իսկ Սերգո Հարությունյանին դատապարտել է 7 տարվա ազատազրկման:

Այժմ գործը վերաքննիչ դատարանում է, և նրանք մեղմ պատիժ են ակնկալում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում