Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Վառելափայտի գնացած զինվորը մահացել էր ավտովթարից

Վերջին տարիներին ավելի հաճախակի են դարձել ավտովթարի հետևանքով զինվորականների տուժելու դեպքերը: Մահվան ելքով մի դժբախտ դեպք էլ անցյալ տարի էր կատարվել:

Տարվա զինպատրաստության պլանի համաձայն, Արմավիրի մարզում գտնվող երկու զորամասերի հրետանային ստորաբաժանումները 2011թ. սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 8-ը պետք է ճամբարային հավաք անցկացնեին «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում: Եվ քանի որ վրանները քուն հրամանից մեկ ժամ առաջ պետք է տաքացվեին, զորամասի հրամանատարությունը՝ կորպուսի հրամանատարի թույլտվությամբ, մի խումբ զինվորների՝ կրակային դասակի հրամանատար, մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Համլետ Վիրաբյանի ղեկավարությամբ, «Սադկո» մակնիշի, մարտական խմբի մեքենայով ուղարկում է հարևան զորամասերից մեկը՝ վառելափայտ բերելու: Եվ հոկտեմբերի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում Համլետ Վիրաբյանը, նույն զորամասի վարորդ, շարքային Արման Կ. Փահլևանյանը, վառելափայտ բարձողներ` կոչումով ավագ Հայկ Ա. Դավթյանը և շարքայիններ Շիրազ Տ. Հայրապետյանը, Նիկոլայ Ռ. Սարգսյանը, Գևորգ Ռ. Սարուխանյանը, Գրիգոր Ռ. Կարապետյանը, Մենուա Ա. Մարտիրոսյանը «Սադկո» ավտոմեքենայով դուրս են գալիս վրանային ավանից՝ վառելափայտ բերելու: Այնտեղից դուրս գալուց հետո, երբ մեքենան մոտ 100 մետր հեռանում է ավանից, Համլետը չարաշահելով իր` որպես ավտոմեքենայի ավագի և վարորդ Արման Փահլևանյանի նկատմամբ պետի դիրքը, Արմանին հրահանգում է՝ իրեն հանձնել մեքենայի ղեկը, որովհետև ուզում է քշել:

Փահլևանյանը կատարում է պետի բանավոր հրամանը, և Համլետ Վիրաբյանն է շարունակում մեքենան վարել 30-40 կմ/ժ արագությամբ՝ չունենալով մեքենա վարելու իրավունք և բավարար փորձ: Վիրաբյանը 30-40 կմ/ժ արագությամբ երթևեկելիս, պատշաճ կերպով ձախ շրջադարձ չկատարելու հետևանքով, դուրս է գալիս գլխավոր ճանապարհից, մի քանի մետր անցնում է հողածածկ բլուրների վրայով, այնուհետև բախվում մեկ այլ հողածածկ բլրակի և կանգ առնում: Վթարի հետևանքով մեքենայի առաջամասում և թափքում գտնվող վեց զինծառայողներից կոչումով ավագ Հայկ Արշակի Դավթյանին պատճառվում է մահ, շարքային Գրիգոր Կարապետյանին՝ միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, Նիկոլայի առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, իսկ շարքայիններ Մենուայի, Շիրազի և Գևորգի առողջությանը՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Հայկ Ա. Դավթյանի մահը վրա է հասել` գլխուղեղի կարևորագույն կենսական ֆունկցիաների սուր խանգարումից, գանգուղեղային բաց, բութ վնասվածք ստանալու հետևանքով…

Հետագայում Համլետ Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվում պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մահ: Դատարանում արդեն Հ. Վիրաբյանը խորապես զղջացել է կատարածի համար, և ասել, որ ինքը խմած չի եղել, այն ստուգվել է, պարզապես շրջադարձ անելիս սխալ հաշվարկ է արել: Տուժողի իրավահաջորդին՝ Հայկի մորն ասել է, որ պատրաստ է հատուցել նրան, թեև ինչքան էլ հատուցի, քիչ է. ավելի լավ է՝ իր հետ պատահեր դա, քան երեխաների: Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս, մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ Համլետ Վիրաբյանը նախկինում դատված, արատավորված չի եղել, իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել և զղջում է կատարածի համար, դրականորեն է բնութագրվում ծառայության վայրի՝ զորամասի հրետանու պետ փոխգնդապետ Ս. Ավագյանի կողմից, խնամքին է մայրը և տատը, դատաքննության ընթացքում 1.000.000 դրամի չափով կամովին, տուժողի իրավահաջորդին հատուցել է ծախսերը…Իսկ պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի գտել և առաջադրված մեղադրանքի համար 30-ամյա Համլետ Վիրաբյանին դատապարտել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում