Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Երկու անգամ զինվորին մահու չափ ծեծող հրամանատարը պայմանական է ուզում

Եթե Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանին ավելի վաղ` ժամկետային զինծառայող, երկկողմանի ծնողազուրկ Բագրատ Եղիշյանին ծեծելուց անմիջապես հետո կալանավորած լինեին, չէր պատահի մյուս զինծառայողի` 18-ամյա Էրիկ Գրիգորյանի դեպքը:
40-ամյա փոխգնդապետ Արմեն Սուրենի Բարեղամյանը 2010 թվականի նոյեմբերի 9-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից արագացված դատաքննությամբ դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման` իշխանազանցության` զինվորին ծեծելու համար, ինչի արդյունքում ժամկետային զինծառայող Բագրատ Եղիշյանը, ըստ գործի նյութերի, ստացել էր միջին ծանրության վնասվածք:
Այժմ անցնենք դեպքի մանրամասներին. 2010թ. հունիսի 16-ին, ժամը 11.00-ից մինչև ժամը 21.00-ն ընկած ժամանակահատվածում տուժող Բագրատ Եղիշյանին հատկացվել է ազատարձակում, և նա գնացել է Հրազդան, սակայն նշված ժամին չի ներկայացել զորամաս:
Նրան ծառայության վայր են բերել զորամասի աշխատակիցները: Փոխգնդապետը հանդիմանել է զինվորին` նշված ժամին չներկայանալու և դրա համար վերադասի դիտողությանը արժանանալու համար, և անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, կորցնելով ինքնատիրապետումը` դաժան ծեծի է ենթարկել ծնողազուրկ զինվորին:
Արդյունքում Բագրատի քթոսկրերն են կոտրվել, ձախ աչքի ստորին կոպի տակ արյունազեղումներ են առաջացել: Դեպքից միայն 2,5 ամիս անց է գործով քննիչը որոշում կայացրել փոխել զինվորի ծառայության վայրը` հենց նրա անվտանգության համար:
Այդ ընթացքում Արմեն Բարեղամյանը եղել է ոչ միայն ազատության, այլ նաև ծառայության մեջ: Եվ հենց գործը առաջին ատյանի դատարանի վարույթ ընդունելու օրը` 2010-ի հոկտեմբերի 28-ին, Արմեն Բարեղամյանը մեկ ուրիշ զինվորի է ծեծել` շարքային Էրիկ Գրիգորյանին:
Գործով դատավճիռ կայացնելիս դատավորը, բարեբախտաբար, անմիջապես փոխել է խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը փոխարինելով կալանքով:
Արմեն Բարեղամյանի պաշտպանն այժմ գործը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարան` ակնկալելով 2 տարի 6 ամիս ազատազրկումը փոխարինել ավելի մեղմ պատժով` պայմանականորեն չկիրառել այն:
Ինչ վերաբերում է Էրիկ Գրիգորյանի դեպքին, ապա մինչ կալանավորվելը Արմեն Բարեղամյանը հոկտեմբերի 28-ին դաժան ծեծի էր ենթարկել նրան, ինչի արդյունքում Էրիկը ուղեղի ցնցմամբ, սալջարդերով ու քթի կոտրվածքով տեղափոխվել էր Զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունք:
Ծեծողի նկատմամբ սկզբում խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, և կրկին նրան թողել էին ծառայության մեջ:
Երևանի 4-րդ կայազորային քննչական բաժնում այդ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է 2-5 տարվա ազատազրկում:
Էրիկի` հոսպիտալ շտապած հարազատները լրատվամիջոցներից մեկին պատմել էին, որ Էրիկը դեպքի օրը չի մասնակցել առավոտյան նախավարժանքին, քանի որ ոտքը մեխ է մտած եղել:
Եվ դրա համար Արմեն Բարեղամյանը 1 ժամ 40 րոպե ծեծել է զինվորին` իր անօրինական գործողությունները շարունակելով նույնիսկ այն ժամանակ, երբ Էրիկը ծեծից արդեն ուշագնաց է եղել: Նրան տարել է լվացարանի մոտ, ջուր է լցրել վրան` ուշքի բերել ու շարունակել ծեծը արդեն փայտե աթոռով:
Թե որքանով կծանրանա Արմեն Բարեղամյանի վիճակը թույլ տված երկրորդ իշխանազանցությունից հետո և քանի տարի կավելանա նրա պատժաժամկետին` ցույց կտա ժամանակը:
Բայց հետաքրքիր է, որ այդ նույն ժամանակը ի հայտ է բերում նաև Արցախյան ազատամարտին մասնակցածների, իմ կարծիքով, անազնիվ տեսակը. առաջին ատյանի դատարանը Արմեն Բարեղամյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալը 1992-1994թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ և ԼՂՀ պետական սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, վիրավորվել է, պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀՀ զինված ուժերում, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության համար»` 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, իսկ «Հայրենակցական միություն» ՀԿ կողմից` «Փառապանծ մարտիկ» մեդալով, ՀՀ Երկրապահ կամավորական միության կողմից` «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:
Փաստորեն, այս երկու հանցագործությունից հետո շատ հավանական է, որ Արմեն Բարեղամյանի ծառայությունն այլևս անբասիր չի համարվի: Դրանցում կհամոզվենք միայն դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում