Wednesday, 22 03 2023
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը

Օպերացիան կոչվում էր «????»

20-րդ դարի վերջին` 1999թ. հոկտեմբերի 27-ին մեր մեջքը կոտրվեց: Դատավարական գործընթացով վավերացում ստացած պաշտոնական վարկածով կոտրվեց մեր իսկ ձեռքով` Ազգային ժողովում ինչ-որ ստահակների ու հոգեկան հիվանդների կազմակերպած ութ պետական այրերի սպանությամբ:
Սակայն հայաստանյան հասարակության մեծամասնությանը մինչ օրս չի համոզում առաջ քաշվող այն պնդումը, որ դարավերջի այս մեծ ոճրագործության հետեւում իրական կազմակերպիչներ չկային, եւ որ կազմակերպիչները նույն կատարողներն էին:
Ու խնդիրն այն չէ, որ հասարակությունը հակված է նման կարգի ու չափի երեւույթները տեսնել գաղտնագիտության (կոնսպիրոլոգիայի) դաշտում, այլ այն, որ շատ հարցեր մինչ օրս կամ պատասխան չունեն, կամ գտնվում են հիմնավոր կասկածների շրջանակում: Ու եթե ընդհանուր հարցերը` նախաքննության խափանումը, քրեական գործից տարանջատված մասի կարճումը, խորհրդավոր մահերը, վկաների չեզոքացումը, տվյալ գործով ինֆորմացված ուժային կառույցների ամենավերին Էշելոնի ներկայացուցիչների (Գորիկ Հակոբյան, Հայկ Հարությունյան, Հրաչյա Հարությունյան եւն) մինչ օրս շարունակվող աթոռամանիան կամ որ նույնն է` բարձրագույն իշխանության նրանց աթոռներից զրկելու անկարողությունը, հանրածանոթ են բոլորիս, ապա Հոկտեմբերի 27-ին վերաբերող շատ ու շատ մասնավոր հարցեր մնում են տվյալ գործով զբաղված առանձին անհատների սեփականությունը եւ հատուկենտ էլեկտրոնային լրատվական ու սոցիալական ցանցերից գրեթե դուրս չեն եկել:
Քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրինական եւ օտար ուժերից կախում չունեցող իշխանություն, ավազակապետությունից ազգային անվտանգությանը վերաբերող նման հարցերի պատասխանին սպասելը հեքիաթների դաշտից է: Ուստի ՀՀ յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի ինքնիշխան սահմանադրական պետություն կառուցելու (պայքարելու) ճանապարհին խնդիր ունի նաեւ վառ պահել Հոկտեմբերի 27-ի իրական բացահայտմանն ուղղված կրակը: Այդ նպատակով Հոկտեմբերի 27-ին վերաբերող տեղեկատվությունը մամուլում եւ այլ կրիչների վրա ամրագրելուն զուգահեռ կարեւոր է բոլոր վարկածների ռացիոնալ մեկնաբանման ապահովումը:
Ստորեւ կանդրադառնանք հանրությանը վաղուց հուզող նման վարկածներից մեկին, եթե ոչ ամենագլխավորին:
Տասնմեկ տարի է, ինչ Հոկտեմբերի 27-ի փաստով հայության բանական ու բարոյական հատվածին հուզում է` «ո՞ւմ էր ձեռնտու» հարցը, քանի որ ոճրագործների ներկայացրած «մեսսիական» շարժառիթները անլուրջ է ընդունվում մեծամասնության կողմից: Երբ «ո՞ւմ էր ձեռնտու» դասական հարցին գումարում ենք նաեւ «ո՞վ շահեց» նույնպես դասական հարցը, ապա ակնհայտ է դառնում, որ շահողների շարասյունը ձգվում է ավազակապետության ողջ բուրգով մեկ: Սակայն արդյո՞ք աթոռ ու մենաշնորհ ձեռք բերած ավազակախումբն է տվյալ հարցերի շահառուն: Վերջին տասնամյակում հենց այս հարցերի պատասխանն էր, որ մեզ կանգնեցրեց կոտրված սեփական տաշտակի առջեւ` ցուցանելու որ «փաթեթներով» ոչ միայն մեր էներգետիկան, տրանսպորտը, կոմունիկացիաները, կապը, արդյունաբերությունը (մի խոսքով, բոլոր հզորությունները), այլ նաեւ անգին պետական ինքնիշխանությունն ենք կորցրել:
Եթե հիշողությունս չի դավաճանում, ռուսական հետքի մասին խոսվում էր Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո: Սակայն հանրության շրջանում հիմնավոր կասկածներ սկսեցին տեղ գտնել, երբ լրատվական հոսքերում սկսեցին հայտնվել Հոկտեմբերի 27-ին վերաբերող տեղեկատվական արտահոսքեր` տրված արեւմտյան դիվանագետի ու նախկին չեկիստի կողմից: Դրանք` գումարվելով «գույք պարտքի դիմաց» եւ փաթեթային մյուս գործարքների բերած ապշանքներին` հանրության մեջ հիմնավոր կասկածներ առաջացրին առ այն, որ Հոկտեմբերի 27-ի իրական շահառուն Ռուսաստանն է:
Ու քանի որ օտար տերության նման ռազմա-ահաբեկչական միջամտություն ասածը ենթադրում է միմիայն տվյալ երկրի հատուկ ծառայությունների միջամտություն, առավել արժեքավոր էին Արեւմուտք փախած նախկին չեկիստի` գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոյի 2005թ. արված բացահայտումները Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Լիտվինենկոն հայտարարել էր, որ խորհրդարանի գնդակահարությունը ծրագրել էին ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ավելի կոնկրետ՝ գլխավոր հետախուզական վարչությունը (ГРУ): Այդ հայտարարությանը բավական ուշացումով անդրադարձել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը, որին ի պատասխան Լիտվինենկոն մամուլում հարցազրույցի միջոցով հայտարարել էր նաեւ. «Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան արած հայտարարությանը, ապա ես հայտարարում եմ, որ նրանք փորձում են մաքրել իրենց հատուկ ծառայությունները ահաբեկչությունից եւ այն կեղտից, որի մեջ դրանք մինչեւ ականջները թաղված են: Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչական կազմակերպություն են»:
Որ ռուսական հատուկ ծառայությունները նաեւ ահաբեկչական կազմակերպություն են` հայտնի է այլ երկրներում 20-րդ դարում նրանց կազմակերպած հարյուրավոր քաղաքական սպանությունների ու հենց իր Լիտվինենկոյի թունավորման փաստերից: Սակայն իր ռազմավարական դաշնակցի հանդեպ նման վայրագության դրսեւորումը դուրս է բոլոր մարդկային սահմաններից: Իսկ երբ հետ ենք նայում նույն այդ հատուկ ծառայությունների իրականացրած «Շտորմ 333» կոդային անվանումը կրող օպերացիայի պատմությանը, պարզ է դառնում, որ մեր այս դաշնակիցը դաշնակիցների տեսքով «սրբություններ» չի ճանաչում: «Չար» լեզուներին փոխարինած «բարի» ուղեղները միաժամանակ «ասում են», որ 1999թ. հոկտեմբերի 27-ին իրականացվել է «????» կոդային անվանմամբ մեկ այլ օպերացիա, որի հիմքում դրվել են «Շտորմ 333»-ի մշակումներն ու փորձը:
Օպերացիան կոչվում էր
«Շտորմ 333»
1978թ. ապրիլի 27-ին Սաուրյան հեղափոխությամբ (հեղաշրջմամբ) Աֆղանստանի հանրապետական վարչակարգը տապալվեց, իսկ նախագահ Մուհամմեդ Դաուդը սպանվեց: Իշխանության եկավ Աֆղանստանի ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Կառավարության գլուխ կանգնեց Մուհամմեդ Թարաքը, նրա տեղակալներ նշանակվեցին ՊԱԿ-ի վետերան Բաբրաք Քարմալը եւ Հաֆիզուլլա Ամինը: Երկրի քաղաքական գիծը ուղղորդվեց դեպի սոցիալիստական ճամբար: Ու արդեն նույն տարվա վերջին կնքվեց Խորհրդա-աֆղանական բարեկամության եւ համագործակցության պայմանագիրը: Սակայն 1979թ. սեպտեմբերին Աֆղանստանի պրոկոմունիստական վարչակարգում փոփոխություն տեղի ունեցավ` Թարաքը սպանվեց Ամինի կողմից: Մոսկվան աչքերը փակեց այս սպանության վրա, շնորհավորեց Ամինին «ընտրվելու» կապակցությամբ եւ հայտնեց իր «համոզվածությունը, որ ապագայում եւս ԽՍՀՄ-ի եւ հեղափոխական Աֆղանստանի եղբայրական հարաբերությունները կզարգանան երկու երկրների միջեւ կնքված Բարեկամության եւ համագործակցության պայմանագրի հիման վրա»:
Սակայն ԽՍՀՄ ՊԱԿ-ի քաբուլյան ռեզիդենտուրան իր զեկուցագրերում մատնանշում էր Իրանական հեղափոխության ազդեցությամբ երկրում նախանշվող իսլամիզացիայի գերակայության եւ Աֆղանստանում ԽՍՀՄ ազդեցության մոտալուտ վերջնական կրախի մասին: Մեծ էր հավանականությունը, որ Ամինը իսլամական հզոր ընդդիմության պայմաններում կարող էր կորցնել իշխանությունը կամ, ի դեմս ԱՄՆ-ի, նոր արտաքին հովանավորներ գտնել: Կենտրոնական Ասիայի հանգուցային այս երկիրը սոցիալիստական ճամբարում պահելու նպատակով ԽՄԿԿ Քաղբյուրոն որոշում կայացրեց հանձնարարել ԽՍՀՄ հատուկ ծառայություններին մշակել Ամինին «չեզոքացնելու» ծրագիրը: Աֆղանստանի ղեկը որոշվել էր վերապահել ՊԱԿ-ի գործակալ Քարմալին, որը մինչ այդ գտնվում էր «պատվավոր աքսորում»` Պրահայում:
Մշակված օպերատիվ պլանի համաձայն` ուշ աշնանը Քաբուլ մեկնեց ՊԱԿ-ի աշխատակից, ազգությամբ ադրբեջանցի փոխգնդապետ Միխայիլ Թալեբովը: Վերջինիս ընտրությունը պայմանավորված էր Քաբուլում նրա մի քանի տարվա փորձով եւ տիպիկ աֆղանցու արտաքինով: Թալեբովը սննդի միջոցով Ամինի թունավորումը կազմակերպելու նպատակով որպես խոհարար շուտով աշխատանքի անցավ նախագահական պալատում: Սակայն սննդի հանդեպ Ամինի զգուշավորության պատճառով սպանությունը ձգձգվում էր, իսկ ՊԱԿ-ի գործակալական հաշվետվություններն այդ ընթացքում ահազանգում էին նոր Իսլամական Հանրապետության կազմավորման հնարավորության մասին:
ԽՍՀՄ սահմանի վրա եւս մեկ ինքնիշխան իսլամական հանրապետության գոյությունը եւ աշխարհում սոցիալիզմի դիրքերի թուլացման միջոցով ԽՍՀՄ վարկին սպառնացող լուրջ վտանգը ԽՄԿԿ Քաղբյուրոյին ստիպեց խորհրդային զորքերը Աֆղանստան մտցնելու որոշում կայացնել (12.12.79թ.): ԽՍՀՄ համապատասխան ուժային եւ հատուկ ծառայություններում մշակվեց զորքերը Աֆղանստան մտցնելու համատեղ օպերատիվ պլանը: Օպերացիան ստացավ «Շտորմ 333» կոդային անվանումը: Պետության գլխի գլխավոր հաստատության` նախագահական պալատի գրավման գործում հիմնական դերակատարությունը վերապահվեց ԽՍՀՄ ՊՆ ԳՇ ՀԳՎ-ին (ГРУ), ռազմադեսանտային զորքերին (ВДВ) եւ ՊԱԿ-ին (КГБ):
1979թ. դեկտեմբերի 26-ի գիշերը խորհրդային ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները սկսեցին հատուկ ստորաբաժանումների զանգվածային փոխադրումը Քաբուլի միջազգային օդանավակայան: Միաժամանակ ցամաքով լրացուցիչ զորքեր էին բերվում խորհրդա-աֆղանական սահման: Նույն այդ օրը` դեկտեմբերի 27-ին, Թալեբովի կողմից թունավորումը անհաջողության մատնվեց պալատում գտնվող խորհրդային բժիշկների միջամտության շնորհիվ, ովքեր անտեղյակ էին օպերացիայի գոյության մասին: Ու հարկ եղավ Ամինի ոչնչացումն իրականացնել առավել վայրագ միջոցներով: Երեկոյան աֆղանական ռազմական հանդերձանքով եւ տարբերանշաններով դիմակափոխված խորհրդային ռազմաշարասյունը` ՊԱԿ-ի գնդապետ Բոյարինովի գլխավորությամբ, օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի նախագահական պալատ: Աֆղանական հսկիչ անցագրային կետին հասնելով` օպերացիան թեւակոխեց իր բացահայտ` ռազմական գործողությունների փուլը: Հրամայված էր վկաներ չթողնել: Նախագահական պալատի գրավման ընդհանուր տեւողությունը կազմեց 43 րոպե: Պալատը գրավվում էր հարկ հարկ: Ամինի սպանությունը կատարվեց պալատի վերին հարկում գտնվող բարում: Ընդհանուր դիակների թիվը աֆղանական կողմից կազմեց ավելի քան 200 հոգի: Օպերացիայի վայրագության աստիճանի եւ կազմակերպված սպանդի մեծության մասին է խոսում նաեւ այն փաստը, որ սպանվածների թվում էին նաեւ (մի մասը հենց իրենց` խորհրդային հատուկջոկատայինների ձեռքով` աֆղանական համազգեստի պատճառով) ՊԱԿ-ի եւ այլ ստորաբաժանումների երկու տասնյակ աշխատակիցներ ու զինվորներ (այդ թվում` գնդապետ Բոյարինովը):
Պալատի գրավումից անմիջապես հետո ռադիոյով ելույթ ունեցավ Քարմալը, որը հայտնեց իշխանությունը իր ձեռքը վերցնելու մասին եւ պաշտոնապես օգնություն խնդրեց ԽՍՀՄ-ից: Արդեն դեկտեմբերի 30-ին «Պրավդան» ի լուր ԽՍՀՄ հանրության եւ ամբողջ աշխարհի պաշտոնապես հայտնեց. «Ժողովրդական ատելությամբ բարձրացված ալիքի արդյունքում Ամինը իր համակիրների հետ կանգնել է արդար հեղափոխական ժողովրդական դատարանի առջեւ եւ մահապատժի ենթարկվել»:
Աֆղանստանը կորցրեց իր ինքնիշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում