Մասաչուսեթս նահանգի նախկին ղեկավար Միթ Ռոմնին հաղթել է Նեբրասկա նահանգում կազմակերպված նախնական ընտրություններում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Փաստացի միակ թեկնածու համարվող Միթ Ռոմնին շարունակում է իր հաղթարշավը։ Նրան դեռևս ընդդիմացող Ռոն Փոլը, ով նախօրեին հայտարարել էր ակտիվ քարոզչությունից հրաժարվելու մասին, չի հանել իր թեկնածությունը, ինչի արդյունքում փրայմերիզները դեռ շարունակվում են։