Եգիպտոսում հանգստյան օրերից (ուրբաթ և շաբաթ) հետո առաջին աշխատանքային օրը` կիրակի, բանկերն ու բորսաները չեն բացվի: Այս մասին հաղորդել է Եգիպտոսի ազգային հեռուստատեսությունը:
Նախնական տվյալներով, վերջին շաբաթում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Եգիպտոսի բորսայական ինդեքսները մի քանի անգամ անկում են արձանագրել:
Նախնական տվյալներով, ներդրողների կորուստները արդեն կազմել են մոտավորապես 12 մլրդ դոլար: