ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է չորեքշաբթի օրը եկամուտների վարչությանը թույլ տալ սառեցնելու ԱՄՆ-ում բնակվող այն բոլոր մարդկանց ակտիվները, ովքեր կփորձեն խանգարել Եմենում քաղաքական անցմանը, ինչը աջակցում է Վաշինգտոնը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, վարչության պաշտոնյաներն ասել են, որ Օբամայի հրամանը կվերաբերի նաև ԱՄՆ այն քաղաքացիներին, ովքեր կփորձեն վտանգել Եմենի անվտանգությունը կամ քաղաքական կայունությունը:
Դեռևս չի նշվում այն մարդկանց կամ կազմակերպությունների անունները, որոնց ակտիվները պատրաստվում են սառեցնել:
Պաշտոնյաներից մեկի խոսքով` նման քայլի նպատակն այն է, որ անհատ անձինք կամ կազմակերպություններ չփորձեն խանգարել Եմենի զարգացմանը: