ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին երեքշաբթի օրն ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկել են տնտեսական աճի խթանմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտության հարցը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Բացի Եվրոպայում ընթացիկ տնտեսական դժվարությունների հարցերի քննարկումից` ԱՄՆ և Իտալիայի ղեկավարներն անդրադարձել են նաև Աֆղանստանում արևմտյան ուժերի ռազմավարությանը։ Հիշեցնենք, որ այս հարցը քննարկվելու է Չիկագոյում կիրակի օրը սկսվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։