ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր չէ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն Էեմփ Դևիդ ժամանող ՌԴ վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների կարևոր հարցերը։ Այս մասին այսօր գրում է ռուսական «Կոմերսանտ» օրաթերթը։
ԱՄՆ աղբյուրները վկայել են, որ ամերիկյան վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Օբամա-Մեդվեդև բանակցություններում քննարկվող հարցերի ցանկը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցել մայիսին կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթնաժողովին՝ դա պատճառաբանելով կառավարության ձևավորման հարցերով զբաղվելու անհրաժեշտությամբ։ Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Օբաման չի ժամանի Վլադիվոստոկ, որտեղ սեպտեմբերին կայանալու է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։