Wednesday, 24 04 2024
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

ՀՀ դիրքորոշումը որևէ դեր չխաղաց

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:


 


ԵԽԽՎ Բյուրոն երեկ որոշում է կայացրել՝ համաձայն 1416 բանաձևի վերստեղծել ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը: Իսկ դրա նախագահ է նշանակվել իսպանացի պատգամավոր, «Եվրոպայի դեմոկրատների և լիբերալների ալյանս» խմբի անդամ Ջորդի Խուգլա ի Կոստան: Տհաճ անակնկալների շարքը, սակայն, այսքանով չի ավարտվում. ԵԽԽՎ-ում ընդունված 1787 բանաձևի համաձայն` Հայաստանը դասվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ չկատարող երկրների շարքին: Այդ ցանկում Հայաստանի հայտնվելու պատճառը «Ա1+» հեռուստաընկերության հետ կապված Եվրոպական դատարանի որոշումն է, որը մինչ օրս չի կատարվել: Հիշեցնենք, որ 2008 թվականին ԵԴ-ն որոշել էր, որ «Ա1+» անկախ հեռուստակայանի եթերազրկումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, և դատարանը պարտավորեցրել էր վերականգնել խախտված իրավունքները, ինչը, սակայն, առայսօր չի արվել: ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի մասին զրուցեցինք Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի հետ:


– Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԽԽՎ 1787 բանաձևը, որտեղ ՀՀ-ն դասվում է ԵԴ որոշումները չկատարող երկրների շարքին. Ձեր կարծիքով, ի՞նչ հետևանքներ կունենա բանաձևը:


– ԵԽԽՎ-ում ընդունվել է ոչ միայն 1787 բանաձևը, այլև՝ հանձնարարական, որտեղ նշված է, որ Նախարարների կոմիտեն պետք է ավելի գործուն միջոցներ, ճնշումներ գործադրի բանաձևում մատնանշված երկրների հանդեպ, որպեսզի կյանքի կոչվեն ԵԴ վճիռները: Բացի այդ, հանձնարարականում նշված է, որ պետք է ԵԽ անդամ պետություններն իրենց ազգային մեխանիզմները մշակեն, վերահսկեն ու պարզեն, թե ինչ պատճառով չեն կատարվում Մարդու իրավունքների ԵԴ որոշումները: Հանձնարարականում կան մի շարք կետեր, որոնք հստակ դիրքորոշում են պարունակում՝ անդամ պետությունների կառավարություններին ճնշման ենթարկելու վերաբերյալ:


– Ձեր կարծիքով, ի՞նչ ճնշումների, ի՞նչ գործուն միջոցների մասին է խոսքը:


– Ամենայն հավանականությամբ Մարդու իրավունքների ԵԴ կողմից նորից որոշումներ կլինեն: Բացի այդ, այստեղ կա սերտ համագործակցություն ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարի և ԵԱՀԿ խոսքի ազատության հատուկ ներկայացուցչի գրասենյակի միջև, քանի որ պաբերաբար քննարկման առարկա են դառնում խոսքի ազատության հետ կապված խնդիրները, և այդ համատեքստում ՀՀ իշխանություններին համապատասխան հարցադրումներ ու պահանջներ կհղվեն:


– Իսկ պատժամիջոցները, որոնց մասին խոսվում է, արդյո՞ք կենթադրեն ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել կամ պատվիրակության որոշակի իրավասություններ նվազեցնել:


– Ցավում եմ, որ սևեռվել են միայն մեկ պատժամիջոցի՝ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու վրա: Սակայն չպետք է մոռանալ, որ Մարդու իրավունքների ԵԴ որոշումը նույնպես պատժամիջոց է, և դրանք վերաբերում են ոչ միայն օրենսդրության փոփոխություններին, այլև՝ պատիժ է նախատեսվում գումարային տեսքով, այսինքն՝ պետությանը տուգանում են: Ես կարծում եմ, երբ տուգանեն այս իշխանություններին, այդ ժամանակ արդեն պատժամիջոցներն ազդեցություն կունենան, քանի որ իշխանություններն ամենաշատը վախենում են գումարներ կորցնելուց: Այդ դեպքում արդեն իշխանությունները կգնան որոշակի զիջումների:


– ԵԴ-ում են գտնվում նաև քաղբանտարկյալներից շատերի գործերը: Ձեր կարծիքով, կարո՞ղ է արդյոք ԵԽԽՎ-ում ընդունված 1787 բանաձևը որոշակի ազդեցություն ունենալ ԵԴ-ում գտնվող գործերի քննության վրա:


– Ուզում եմ հիշեցնել, որ ԵԴ-ում են գտնվում նաև մարտի 1-ի զոհերի հարազատների բողոքները: Ժամանակին ԵԴ-ն Հրանտ Դինքի սպանության համար մոտ 150 հազար եվրոյով է տուգանել Թուրքիայի Հանրապետությանը: Նման դեպքում, կարծում եմ, մարտի 1-ի զոհերի հարազատների դիմումները կբավարարվեն, քանի որ ՀՀ-ում պետության կիրառած ապօրինի ուժի հետևանքով մարդիկ են զոհվել: Այս զեկույցը ազդեցություն կունենա նաև քաղբանտարկյալների դիմումների հարցում: Զեկույցում առկա գնահատականները խոսում են այն մասին, որ մենք գտնվում ենք արատավոր բարք ունեցող երկրների շարքում: Իսկ թե ինչ ազդեցություն կունենա այս զեկույցը քաղբանտարկյալների դիմումների վրա, ցույց կտա ժամանակը:


– ԵԽԽՎ Բյուրոյի նիստում որոշում է կայացվել՝ վերստեղծել ԼՂ հարցով ենթահանձնաժողովը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ որոշումը:


– Այդ որոշմանը դեմ են եղել միայն ՀՀ պատվիրակության անդամները: Մենք մեր որոշման մասին տեղյակ ենք պահել գրավոր, սակայն մեր դիրքորոշումը որևէ դեր չկատարեց: Հանձնաժողովը սկսելու է իր գործունեությունը, ունի իր ղեկավարը: Ես նրա հետ խոսել եմ այսօր (հունվարի 28-ին), բայց չեմ կարծում, որ հանձնաժողովը որևէ դրական ազդեցություն ունենա ԼՂ խնդրի վրա, դրական դեր կատարի. ԵԽԽՎ-ն ո՛չ նման առաքելություն ունի, ո՛չ փորձ, ո՛չ մանդատ՝ ԼՂ խնդրում գործունեություն ծավալելու համար: Այդ հարցը պետք է լուծվի միայն  ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո:


– Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է մեղավոր ԼՂ ենթահանձնաժողովի վերստեղծման հարցում: Արդյո՞ք ՀՀ իշխանությունները չեն պատասխանատու, թե՞ ԵԽԽՎ-ն, որը չլսեց հայկական պատվիրակության բողոքի ձայնը:


– Մեղքը ԵԽԽՎ վրա գցելն արդարացի չէ. մենք պետք է վաղուց հասկացած լինեինք, որ Արցախի Հանրապետությունն առանձին պետություն է, որն իրավասու է, կարող է և ինքը պետք է հանդես գա իր համար, այլ ոչ թե իր անունից խոսի ՀՀ-ն: Դրա համար էլ ես նախաձեռնել էին Արցախի ճանաչման վերաբերյալ գրավոր հայտարարություն, որի տակ ԵԽԽՎ 30 պատգամավոր է ստորագրել:


Ենթահանձնաժողովի ստեղծումը, իմ կարծիքով, մեր դիվանագիտության ձախողումն է: Չավուշօղլու-Դավութօղլու տանդեմը կարողանում է օգտագործել պահն ու ամեն ինչ անել՝ ի շահ իրենց կայսրության: Իսկ մենք ի սկզբանե փորձ չարեցինք ձախողելու Չավուշօղլուի՝ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելը: Ցավոք սրտի, կատարվածը դրա հետևանքն էր, մանավանդ, որ խնդիրը դեռ 2005թ.-ից եկող արմատներ ուներ: Կարծում եմ՝ այսքանից հետո մենք պետք է սթափվենք ու ավելի նախաձեռնողական քաղաքականություն իրականացնենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում