ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը երեքշաբթի օրը սատարել է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին` որպես Հանրապետական կուսակցության միակ թեկնածուի՝ նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում:
«Ես Միթ Ռոմնիի կողմից եմ»,- ասել է նա՝ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Հեռուստաալիքը նշել է, որ մեծ դժվարությամբ է հաջողվել մեկնաբանություններ ստանալ նախկին նախագահից: Բուշն ABC-ի հարցին պատասխանել է հումանիտար ինստիտուտներից մեկում ելույթ ունենալուց առաջ:
«Նա ասել է դա վերելակի փակվող դռների առջև»,- մեջբերում է հեռուստաալիքը կարճատև հարցազրույցի մանրամասները: Բուշ-կրտսերն իր ընտանիքի անդամներից ամենավերջինն է հայտարարել Ռոմնիին սատարելու մասին: Նախկին նահանգապետին սատարելու մասին ավելի վաղ հայտարարել էին Բուշի եղբայրը և նրա ծնողները: Իսկ նախկին առաջին տիկինն արդեն հասցրել է մասնակցել Միթ Ռոմնիի քարոզարշավին: