Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Ոստիկանների դիմադրության գործը Քոչարյա՞նն էր «սարքել»

Հայաստանում ամեն ինչ հնարավոր է, ինչպես ներկայացվող դեպքում: Մի ընտանիքից երեք տղամարդ, որոնցից 2-ը ոստիկան, ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար հայտնվել են ոստիկանության Արարատի մարզային վարչության Վեդիի բաժնում: Նրանցից մեկը` ոստիկանության պահպանության բաժանմունքի պետ Ռազմիկ Արթենյանը հայտարարել է, որ ոստիկանության Վեդիի բաժնի պետն է իրենց գլխին «սարքել»:

Ոստիկանության ՊՊՎ Արարատի բաժնին կից պահպանության բաժանմունքի արդեն նախկին պետ Ռազմիկ Արթենյանը դատաքննության ընթացքում հայտնել է, որ դեպքին նախորդող ժամանակաշրջանում աշխատանքային գործունեության հետ կապված իր և ոստիկանության Արարատի բաժնի պետ Սևան Քոչարյանի փոխհարաբերությունները լարված են եղել: 2011թ. հունվարի 21-ին, ժամը 23-ի սահմաններում, երբ ինքը տանն է եղել, հեռախոսով տեղեկացել է, որ իր 22-ամյա որդի Սրապիոնի հետ կապված ինչ-որ կոնֆլիկտ է ստեղծվել Վեդիի սկզբնամասում գտնվող գազալցակայանում: Այդ ժամանակ իր մյուս որդիների` Սամվելի, Սևակի և եղբոր որդու հետ մեկնել է այնտեղ: Ճանապարհին հանդիպել է որդուն` Սրապիոնին, որը եղել է ծեծված վիճակում, լացակումաց: Վերջինս դեպքի հետ կապված հորն ասել է, որ ինքը ոստիկաններին ասել է` «ցավներդ տանեմ», իսկ նրանք իրեն մայր են հայհոյել: Կատարվածը պարզելու նպատակով իրենք գնացել են գազալցակայան, որտեղ հավաքված բազմություն է եղել: Հայր Արթենյանն իր հետ եկած անձանց հանձնարարել է մնալ ավտոմեքենաների մեջ, իսկ ինքն իջել է ոստիկաններից պարզելու դեպքի հանգամանքները: Վերջիններս` Ատոմ Ասատրյանն ու Ռուբիկ Սաղաթելյանը, հայտնել են, որ Ռազմիկի որդուն չեն ծեծել ու հայհոյել: Ռազմիկը կոլեգաներին առաջարկել է գնալ ոստիկանության Արարատի բաժին, և ավտոմեքենան նստելիս կրակոցի ձայն է լսել, երբ շրջվել է, տեսել է, որ կրակողը Ռուբիկ Սաղաթելյանն է, ով իրեն անհայտ պատճառով օդ է կրակել: Դրանից հետո Արթենյանները հեռացել են գազալցակայանից: Ռազմիկ Արթենյանի պատմելով` իրենք դեպքի վայրում որևէ ոստիկանի չեն հարվածել, ինքն անձամբ Ռուբիկին չի հարվածել, իրենց և ոստիկանների միջև վեճ չի եղել: Դեպքից հետո, երբ Սրապիոնին տարել են տուն, իսկ ինքն ու որդին` Սամվել Արթենյանը գնացել են ոստիկանության Վեդիի բաժին, իրենց առանց համապատասխան ձևակերպումներ կատարելու ձերբակալվածի կարգավիճակով պահել են այնտեղ:

Ռ. Արթենյանը դատարանին հայտնել է նաև, որ գործը շինծու է և ծրագրել է Վեդիի ոստիկանապետ Սևան Քոչարյանը Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի ու նրա եղբայր Արտակ Բարսեղյանի թելադրանքով, քանի որ նրանք նպատակ են ունեցել այդ ճանապարհով խլելու իր հարազատների խանութը: Իրականում Վեդիի ոստիկանության բաժնում կռվի մասին որևէ ահազանգ չի եղել, քանի որ իր որդին Էդգար Զաքոյան անձի հետ չի վիճել ու չի կռվել:

Իսկ մեղադրականում, այնուհետև դատաքննությամբ քրգործն այսպիսի տեսք է ստացել. 2011թ. հունվարի 21-ին ժամը 23.50-ի սահմաններում, ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնում ահանզանգ է ստացվել` Վեդիի գազալցակայանի դիմաց տեղի ունեցող կռվի մասին: Դեպքի վայր են ուղարկել նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ատոմ Ասատրյանը, անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռուբիկ Սաղաթելյանը և տեսուչ Ռոման Միսակյանը: Հասնելով դեպքի վայր, ոստիկաններն այնտեղ տեսել են Սարգիս Արթենյանին ու նրա ընկերոջը` Արայիկ Խաչիկյանին՝ «Տուառեգ» մակնիշի ավտոմեքենայով: Ոստիկանները նրանց հարցրել են, թե` այդտեղ կռիվ չի՞ եղել: Այդտեղից հեռացած Սրապիոնը նկատելով իր հորեղբոր որդուն` Սարգսին մոտեցած ոստիկաններին, ավտոմեքենայով շրջադարձ է կատարել, վերադարձել նրանց մոտ: Ոստիկանները նկատելով Սրապիոն Արթենյանի դեմքի այտուցվածությունն ու հագուստի արյան հետքերը, կասկածելով դեպքի հետ նրա առնչություն ունենալու մեջ, նրանից ևս փորձել են ճշտել տեղի ունեցած ինչ-որ կռվի մանրամասներ: Սակայն Սրապիոնը ագրեսիվորեն պահանջել է ոստիկաններից` հեռանալ դեպքի վայրից: Ծառայության բերումով ճանաչելով Սրապիոնի հորը` Ռազմիկին, որդուն կարգի հրավիրելու նպատակով, ոստիկանները փորձել են նրան հեռախոսով հրավիրել դեպքի վայր, սակայն Սրապիոնը հրաժարվել է տալ հոր հեռախոսահամարը, ասելով, որ այդքան չկան, որ հոր հեռախոսահամարը տա նրանց: Այդ ժամանակ, երբ Սրապիոնից և Սարգսից պահանջել են՝ նստել ավտոմեքենան և ներկայանալ ոստիկանության բաժին, սակայն Սրապիոնը չի ենթարկվել, դիմադրել է ոստիկաններին, հայհոյել ու բռունցքով հարվածել է Ռուբիկ Սաղաթելյանի դեմքին: Հետո վերջինս զանգահարել է հերթապահ մաս և լրացուցիչ ուժեր պահանջել: Սարգիսն էլ զանգահարել է Ռազմիկ հորեղբորը: Վերջինս իր մյուս որդիների ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնի տեսուչ հերթապահ Սամվել Արթենյանի և Սևակ Արթենյանի հետ գնացել են լցակայան: Այդ ընթացքում Սրապիոնն ու Սարգիսը ավտոմեքենայով հեռացել են գազալցակայանից և ճանապարհին հանդիպել Ռազմիկ Արթենյանին ու մյուսներին: Սրապիոնը հորը հայտնել է, որ ոստիկաններն իրեն ծեծել են, մայր հայհոյել և ցանկացել իրեն բաժին տանել: Արթենյանները, գնացել են գազալցակայանի մոտ, Ռազմիկը մոտեցել է Ռուբիկ Սաղաթելյանին և առանց նրա բացատրությունները լսելու, հայհոյելով` բռունցքով հարվածել է Ռուբիկի վերին շրթունքին, իսկ նրա որդիներ Սամվելն ու Սրապիոնը ձեռքերով են հարվածել: Սաղաթելյանը հետ-հետ է գնացել ու ընկել մետաղական ցանցերով պատված ջրափոսի մեջ: Դրանից հետո Սամվելը բռունցքով հարվածել է Ատոմի գլխին, ինչից նա ուղեղի ցնցում է ստացել, իսկ Սրապիոն Արթենյանը բռունցքով հարվածել է Ռոման Միսակյանին և քերծել նրա ծոծրակը: Ստացված հարվածից Ատոմը կքանստել է, իսկ Ռ. Սաղաթելյանն ատրճանակից օդ է կրակել՝ Արթենյանների հարձակումները կանխելու համար: Հետագայում նախաքննական մարմինը պարզել է, որ նշյալ գազալցակայանի դիմաց Սրապիոնը վիճել է Ավշար գյուղի բնակիչ էդգար Զաքոյանի հետ, որի ընթացքում բռունցքներով միմյանց ծեծել են, որի կապակցությամբ հարուցվել է քրգործ և 2 օր անց կարճվել` բողոքի բացակայության հիմքով: Դա՝ ըստ քրգործի, մինչդեռ Սրապիոնը ժխտել է Զաքոյանի հետ վեճի մասը և դատարանում պատմել է, որ այդ օրը մտերիմներով խնջույք են կազմակերպել Վեդիի ոստիկանության հարևանությամբ գտնվող սրճարանում, որի ընթացքում ոստիկաններն ու ոստիկանության բաժնի պետ Սևան Քոչարյանն անընդհատ հետևել են իրենց: Ժամը 23-ի սահմաններում, ավտոմեքենան լիցքավորելու համար գնացել է գազալցակայան ու այնտեղ տեսնելով հավաքված մարդկանց մի պահ իջել է ավտոմեքենայից, սակայն կրկին նստել ու վերադարձել է սրճարան, որտեղ էլ նկատել է, որ հեռախոսը կորցրել է: Այն փնտրելու համար հորեղբոր որդի Զորիկի «Պաջեռո» ավտոմեքենայով ու ճանապարհին հանդիպած հորեղբոր մյուս որդու` Սարգսի ու նրա ընկեր Արայիկի հետ, ովքեր իր պահանջով «Տուառեգ» ավտոմեքենայով հետևել են իրեն, միասին գազալցակայանի տարածքում փնտրել, գտել են հեռախոսը: Երբ իր մեքենայով շրջադարձ է կատարել, որ հեռանա տարածքից, նկատել է, որ Սարգսի մեքենային է մոտեցել մի «Ժիգուլի»: Ինքը վերադարձել, իջել է մեքենայից ու մոտեցել քաղաքացիական հագուստով 3 անձանց: Վերջիններս հետաքրքրվել են ինչ-որ կռվի մասին: Ինքը սիրալիր տոնով նրանց դիմելով հարցրել է՝ «ի՞նչ է եղել, ցավներդ տանեմ», սակայն նրանցից մեկը հեգնանքով պատասխանել է` «Դու մեր ցավը չես կարող տանես», որի շուրջ իրենց միջև լեզվակռիվ է ծագել, ու այդ ընթացքում սկզբից Ռոման Միսակյանն, ապա Ռուբիկ Սաղաթելյանն իրեն հարվածել են, որոնց հարվածներից ինքը վայր է ընկել ու գետնին ընկած վիճակում նրանք շարունակել են իրեն ծեծել: Դրանից զայրացած` ինքը գետնից բարձրացել և ոտքով հարվածել է ոստիկանների մեքենային ու հեռացել: Սակայն ճանապարհին հանդիպել է հորն ու եղբորը, միասին գնացել են լցակայան, որտեղ հայրն իջել և միայնակ մոտեցել է Ռուբիկ Սաղաթելյանին: Մեկ րոպե անց իջել են նաև ինքն ու եղբայրը և լսել հոր խոսակցությունը: Լսել է նաև Ռոմանի ձայնը, ով հորը դիմելով ասել է. «Դու պրոբլեմ ես ունենալու» ու այդ պահին կրակոցի ձայն է լսել, որից հետո իրենք նստել են ավտոմեքենաներն ու հեռացել: Միասին տուն են գնացել, որից հետո հայրն ու եղբայրը գնացել են ոստիկանության Վեդիի բաժին, իսկ ինքը գնացել է հորեղբոր տուն: Առավոտյան է տեղեկացել, որ հայրն ու եղբայրը դեռ բաժնում են, նույն օրը ինքնակամ ներկայացել է Արմավիրի մարզի ոստիկանություն, որտեղից էլ տեղափոխվել է Վեդիի բաժին: Պնդել է, որ Էդգար Զաքոյանին չի ճանաչում, վերնաշապիկն արյունոտվել է ոստիկանների հարվածների հետևանքով, նրանց չի հայհոյել ու չի հարվածել: Նշել է նաև, որ նախաքննության ընթացքում իր իրավունքները խախտվել են, Վեդիի բաժնում Սևան Քոչարյանն իրեն ծեծել է, նախաքննությամբ որպես կասկածյալ և մեղադրյալ տված իր ցուցմունքները գրել է քննիչի թելադրանքով: Վերջինս իրեն հորդորել նման ցուցմունք տալ, որպեսզի կարողանան օգնել հորն ու եղբորը, որոնք գտնվում էին կալանքի տակ, սակայն չեն օգնել: Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել նրանց. Ռազմիկ Արթենյանին (քր. օրի 316-րդ հոդ. 2-րդ մաս) դատապարտել է 5 տարվա ազատազրկման և որպես մարտական գործողությունների մասնակցի` համաներմամբ ազատել պատժից: Սամվել Արթենյանին ևս մեղավոր է ճանաչել նույն հոդվածով, դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով, սակայն մինչև 3 տարեկան երեխա ունենալու հիմքով, համաներմամբ ազատել կալանքից ու պատժից: Սրապիոն Ռազմիկի Արթենյանին դատարանը մեղավոր է ճանաչել քր. օրի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 4 տարով, կիրառել է համաներում և նրա պատժաչափի չկրած մասը կրճատել 1/3-ով` խափանման միջոց կալանքը թողնելով անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում