Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության բարձրագույն խմբի վերջին տուրում առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը սև ֆիգուրներով ոչ- ոքի խաղաց Արտաշես Մինասյանի հետ և անկախ մյուս պարտիաների արդյունքներից հռչակվեց Հայաստանի չեմպիոն:
Առաջին լրատվականը շնորհավորում է 19-ամյա Ռոբերտին` Հայաստանի չեմպիոն դառնալու կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ:
Մրցաշարային աղյուսակի վերջնական դասավորությունը կներկայացնենք տուրի բոլոր պարտիաների ավարտին: