Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում երեքշաբթի առավոտյան տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն երեք, վիրավորվել՝ տասը մարդ։
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում, որտեղ ավտոբուս է պայթել: Վնասվել են նաև ավտոբուսին մոտ կանգանծ մի քանի մեքենաներ:
Պայթուցիկ սարքն աշխատել է այն ժամանակ, երբ ավտոմեքենաները կանգնած են եղել լուսացույցի տակ:
Կոլումբիական ԶԼՄ-ների փոխանցմամբ` այժմ պատահարի վայրում աշխատում են բժիշկներ և փորձագետներ: Արդեն հաղորդվել է, որ խոսքն ահաբեկչության մասին է: Փողոցում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տեղակայված են Կոլումբիայի ֆինանսական հաստատությունների գրասենյակներ, նաև՝ երկու համալսարաններ, որոնց ուսանողները և աշխատակազմը տարհանվել են: