ԱՄՆ բանակում հերքել են, որ Սիրիայում տեղի ունեցող անկարգությունների և Հորդանանում անցկացվող գաղտնի զինավարժությունների միջև կապ կա:
«Զինավարժությունների նպատակը որևէ մեկի, այդ թվում՝ նաև հարևան երկրի դեմ հարձակում իրագործելը չէ: Այս զինավարժությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ»,- հայտարարել է ԱՄՆ բանակի հատուկ գործողությունների ղեկավար գեներալ-մայոր Քեն-Տովոն:
Հորդանանի բանակի գեներալ-մայոր Օունի Էդվանի խոսքերով` զինավարժությունների անցկացումը նախատեսվել էր Մերձավոր Արևելքում հեղափոխությունների ծագումից շատ առաջ:
Ավելի վաղ սիրիական ԶԼՄ–ներում հաղորդվել էր, որ զորաշարժի անվանումը` «Էներգիայով լեցուն առյուծ-12», բացահայտորեն մատնանշում է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին, քանի որ «ասադ» թարգմանաբար նշանակում է առյուծ:
Զինավարժությունները տեղի են ունենում Հորդանանում՝ մայիսի 7–28-ը, որոնցում մասնակցում են մոտ 11 հազար զինծառայողներ՝ Մերձավոր Արևելքի բոլոր երկրներից, բացի` Իսրայելից, Իրանից: Մասնակցում են նաև զինծառայողներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ավստրալիայից, Պակիստանից և Բրունեյից: